ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 
Էվոկաբանկը Կոնտակտային կենտրոնի մասնագետի թափուր հաստիքի համար փնտրում է թեկնածու, որը ձգտում է գտնել ոչ ստանդարտ լուծումներ և օգտագործել նորագույն տեխնոլոգիաներ, ունի միջանձնային և հաղորդակցման զարգացած հմտություններ, թիմում աշխատելու կարողություն, պատասխանատվության բարձր զգացում, հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն:
ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ՝ 
- Ընդունել հեռախոսազանգեր, հաճախորդներին տրամադրել անհրաժեշտ տեղեկատվություն;
- Իրականացնել հաճախորդների կարիքների բացահայտում, խորհրդատվություն և վաճառք հեռախոսազանգերի և էլեկտրոնային հաղորդակցման այլ միջոցներով;
- Ստուգել, մշակել և կատարել հաճախորդներից ստացված հաղորդագրությունները;
- Իրականացնել տվյալների մուտքագրում, հաշվետվությունների պատրաստում և ներկայացում:
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 
- Բարձրագույն կրթություն;
- Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ բանկում՝ որպես հեռախոսային կենտրոնի մասնագետ;
- MS Office, էլեկտրոնային հաղորդակցման միջոցների` Skype, Viber, WhatsApp ծրագրերի տիրապետում;
- Հաղորդակցման գերազանց հմտություններ, գրագետ խոսք;
- Հոգատար վերաբերմունք հաճախորդների նկատմամբ;
- Արագ սովորելու ցանկություն և ունակություն;
- Հաճախորդների ներգրավման և վաճառքների իրականացման հմտություններ;
- Բանակցությունների վարման և կոնֆլիկտների կառավարման հմտություններ;
- Արագ կողմնորոշվելու ունակություն;
- Նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում;
- Հայերենի, ռուսերենի և անգլերենի գերազանց իմացություն:
ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 
Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունը (CV) հայերեն կամ անգլերեն լեզվով **@*********.** էլեկտրոնային հասցեին` վերնագրում նշելով «Կոնտակտային Կենտրոնի Մասնագետ»: Հարցազրույցի կհրավիրվեն միայն նախնական ընտրությունն անցած անձինք:
Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.
ԱՇԽԱՏԱՎԱՐՁ՝ 
Մրցակցային աշխատավարձ և առավելությունների լայն փաթեթ։
ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ 
Աշխատանքի վայր՝ Գլխամասային գրասենյակ
Աշխատանքային գրաֆիկ` 5 աշխատանքային օր` ներառյալ շաբաթ-կիրակի` ժ.12:00-21:00։