ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 
Էվոկաբանկը փնտրում է կոնտակտային կենտրոնի մասնագետ (երեկոյան հերթափոխ): Լավագույն թեկնածուն ձգտում է գտնել out-of-box լուծումներ և օգտագործել նորագույն տեխնոլոգիաներ, ունի միջանձնային և հաղորդակցման զարգացած հմտություններ, թիմում աշխատելու կարողություն, պատասխանատվության բարձր զգացում:
ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ՝ 
- Ընդունել հեռախոսազանգերը, հաճախորդներին տրամադրել անհրաժեշտ տեղեկատվություն;
- Իրականցնել հեռախոսազանգերի և էլեկտրոնային հաղորդակցման այլ միջոցներով հաճախորդների կարիքների բացահայտում, խորհրդատվություն և վաճառք;
- Ստուգել, մշակել և կատարել հաճախորդներից ստացված հաղորդագրություններ;
- Մուտքագրել տվյալները, պատրաստել և ներկայացնել հաշվետվություններ:
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 
- Բարձրագույն կրթություն;
- Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ բանկում՝ որպես հեռախոսային կենտրոնի մասնագետ;
- MS Office, էլեկտրոնային հաղորդակցման միջոցների` Skype, Viber, WhatsApp ծրագրերի տիրապետում;
- Հաղորդակցման գերազանց հմտություններ, գրագետ խոսք;
- Հոգատար վերաբերմունք հաճախորդների նկատմամբ;
- Արագ սովորելու ցանկություն և ունակություն;
- Հաճախորդների ներգրավման և վաճառքների իրականացման հմտություններ;
, Բանակցությունների վարման և կոնֆլիկտների կառավարման հմտություններ;
- Արագ կողմնորոշվելու ունակություն;
- Նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում;
- Հայերենի, ռուսերենի և անգլերենի գերազանց իմացություն:
ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 
Հետաքրքրված անձինք կարող են ներկայացնել ինքնակենսագրություն (CV) **@*****.** էլեկտրոնային հասցեին` վերնագրում նշելով «Կոնտակտային կենտրոնի մասնագետ (Երեկոյան հերթափոխ)»: Հարցազրույցի կհրավիրվեն միայն նախնական ընտրությունն անցած անձինք:
Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.
ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ 
Միացի'ր Էվոկաբանկի թիմին և ստացի'ր.
- Առողջության ապահովագրություն;
- Evocabank-ի ծառայությունների արտոնյալ պայմաններ, ապահովագրական ծառայությունների զեղչեր;
- Բարձր կատարողական, տոնական և տարեվերջյան բոնուսներ;
- Պարգևատրումներ ծննդյան օրերին, ամուսնանալիս և երեխա ունենալիս;
- Ազատ օրեր;
- Ընդմիջման հարմարավետ գոտի;
- Նորաոճ dress code;
- Նորարար և ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած միջավայր;
- Մասնագիտական թրեյնինգներ, անձնային զարգացում և կարիերայի աճ;
- Միջազգային կոնֆերանսներ և գործուղումներ արտերկիր;
- Անգլերենի ուսուցում Evocabank-ում: