ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 
«Ալլ-Տրանս» ՍՊ ընկերությունը փնտրում է լոգիստիկայի մենեջեր՝ կազմակերպելու և վերահսկելու միջազգային բեռնափոխադրումները (արտահանում և ներմուծում), իրականացնելու օտարերկյա և տեղական գործընկերների հետ համագործակցություն և հաճախորդների գրագետ սպասարկում։
ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ՝ 
- Կազմակերպել միջազգային բեռնափոխադրման գործընթացը;
- Գրավոր և բանավոր կապ հաստատել բեռնափոխադրող տեղական և միջազգային ընկերությունների հետ;
- Ներգրավել նոր հաճախորդների;
- Կատարել շուկայի ուսումնասիրություն;
- Հետևել բեռնափոխադրման ընթացքին;
- Բեռնափոխադրման ընթացքի մասին տեղեկատվություն տրամադրել հաճախորդին;
- Պատասխանատու լինել բեռի փոխադրման վերաբերյալ ինֆորմացիայի ամբողջականության և ճշգրտության համար;
- Տնօրինությանը տրամադրել հաշվետվություն` աշխատանքների ընթացքի և արդյունքի վերաբերյալ:
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 
- Բարձրագույն կրթություն;
- Ռուսերենի և անգլերենի գերազանց իմացություն;
- Գործնական նամակագրության կարողություն;
- Համակարգչային գիտելիքներ;
- Թիմում աշխատելու ունակություն;
- Աշխատասիրություն և պատասխանատվության բարձր զգացում;
- Կազմակերպչական հմտություններ:
ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 
Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը ****@*********.** էլ. հասցեին` նամակի թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը («Լոգիստիկայի մենեջեր»):
Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.
ԿԱԶՄԱԿԵՐՊՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆ՝ 
Ընկերությունը իրականացնում է միջազգային բեռնափոխադրումներ՝ ծովային, ցամաքային և օդային ճանապարհներով։