ԴՐՈւՅՔ՝ 
Աշխատանքային պայմանագիր վեց ամսով հնարավոր երկարաձգմամբ
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 
Ապահովել Բժիշկներ առանց սահմանների (ԲԱՍ) (Շվեյցարիա), միության հայաստանյան մասնաճյուղի հյուրատների ամենօրյա մաքրությունը։
ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ՝ 
.
Ամենօրյա աշխատանքներ.
- Օդափոխել սենյակները;
- Դատարկել հյուրատան բոլոր սենյակների աղբարկղերը;
- Մաքրել սենյակների փոշիները;
- Ավլել հյուրատան սենյակներն ու ընդհանուր տարածքները;
- Խոնավ և մաքուր շորով մաքրել հյուրատան բոլոր սենյակների և ընդհանուր տարածքների հատակը;
- Ապահովել բավարար չափով զուգարանի թղթի, թղթյա անձեռոցիկների առկայությունը;
- Մաքրել զուգարանները/լվացարանները;
- Հավաքել անկողինները, նոր այցելուի դեպքում անկողնու վրա ավելացնել նաև նոր սրբիչ;
- Փոխել անկողինները շաբաթը 1 անգամ, եթե այցելուն հատուկ այլ պահանջ չի ներկայացնում;
- Մաքրել, հավաքել խոհանոցը;
- Ավելորդ սպասքը, լվանալուց հետո, տեղավորել համապատասխան պահարաններում;
- Խոհանոցում/ սառնարանում առկա անհասկանալի սնունդի դեպքում, նախքան որևէ գործողությունը, հարցնել տիրոջից/հյուրատան բնակիչներից;
- Կազմակերպել լվացքը՝ հաշվի առնելով հագուստի, իրերի տեսակը (էքսպատի հագուստ, ԲԱՍ հագուստ, վարագույր, անկողին, այլ);
- Լվացքը սկսելիս համոզվել, որ ոչ ոք չի օգտագործում բաղնիքը;
- Արդուկել բոլոր իրերն ու հագուստը և տեղավորել իրենց դարակներում;
- Խնամքով և ուշադիր վերաբերվել հագուստին, իրերին և, խնդրի դեպքում (գունատում, գունափոխում, վնասում), տեղեկացնել անմիջական ղեկավարին։
Շաբաթական աշխատանքներ.
- Մաքրել պատուհանագոգերը շաբաթը 1 անգամ;
- Մաքրել հյուրատան սենյակների կահույքի փոշիները շաբաթը 1 անգամ;
- Փոշեկուլել հյուրատան սենյակներն ու ընդհանուր տարածքները շաբաթը 1 անգամ;
- Միացնել գոյացած լվածքը, ավարտից հետո կատարել չորացման/ հավաքման աշխատանքները։
Ամսական աշխատանքներ.
- Մանրակրկիտ մաքրել հյուրատունը ամիսը 1 անգամ՝ պատուհանները լվանալով և սենյակների դարակներն ու պահարանները մաքրելով;
- Մանրակրկիտ մաքրել զուգարանները/լվացարանները հատուկ մաքրող միջոցներով ամիսը 1 անգամ։
Աշխատանքներ ըստ անհրաժեշտության.
- Կատարել միջատների վերացմանն ուղղված աշխատանքներ՝ համապատասխան նյութերով և միջոցներով, տարածման դեպքում տեղեկացնել անմիջական ղեկավարին՝ լռացուցիչ ռեսուրսներով կամ ծառայությամբ այլ միջոցների դիմելու նպատակո;
- Ջրել սենյակներում, գրասենյակի տարածքում, հյուրատներում առկա բույսերը;
- Մաքրել աղտոտված հայելիները։
ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՐԱԳԱՆԵՐԻ ՊԱՀԵՍՏԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ
- Գույքագրել և պահպանել աշխատանքների կատարման նպատակով հանձնած հիգիենիկ պարագաները և գործիքները;
- Անմիջական ղեկավարին ներկայացնել գրասենյակի և հյուրատների հիգիենիկ պարագաների սպառման տվյալները ամսական 1 անգամ և ըստ պահանջի։
- Ժամանակին տեղեկացնել անմիջական ղեկավարին՝
ա) սպառվող հիգիենիկ պարագաների, նյութերի, մաքրող միջոցների և գործիքների մասին։
բ) սրբիչների, հյուրատների համար օգտագործվող անկողնու պարագաների անհրաժեշտ համալրման մասին։
գ) գրասենյակի և հյուրատների վնասված/չաշխատող ապրանքների, գործիքների/ սարքավորումների մասին։
ԿԱՐԵՎՈՐ է.
- Հնարավորինս արագ տեղեկացնել որևէ վնասվածքի դեպքում;
- Կապ հաստատել և տեղեկացնել անմիջական ղեկավարին՝ աջակցության կարիքի, անհասկանալի իրավիճակների և հարցերի դեպքում։
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 
.
Կրթություն՝
- Չի պահանջվում։
Աշխատանքային փորձ՝
- Ցանկալի է։
Լեզուներ՝
- Հայերենի իմացությունը պարտադիր է, ռուսերենի կամ անգլերենի իմացությունը ցանկալի է։
Կարողությունները`
- Պարտաճանաչություն,
- Բարեխղճություն,
- Աշխատասիրություն;
- Թիմում աշխատելու ունակություն,
- Մշակութային իրազեկվածություն:
ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 
Դիմելու համար խնդրում ենք ուղարկել Ձեր ուղեկցող նամակը, ռեզյումեն և երեք երաշխավորների կոնտակտային տվյալները, *************************@******.***.*** էլեկտրոնային հասցեին։
Ձեր անձնական տվյալների պաշտպանությունը կարևոր է մեզ համար: Ներկայացնելով Ձեր դիմումը՝ Դուք համաձայնում եք, որ մենք կօգտագործի Ձեր տվյալները աշխատանքի ընդունման գործընթացի համար։ Ձեր տվյալների գաղտնիությունը երաշխավորված է:
Վաղ դիմումները ողջունելի են։
Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.