ԴՐՈւՅՔ՝ 
Լրիվ դրույք
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 
Ֆինանսական ընկերությունը փնտրում է ակտիվ և ստեղծագործ Մարդկային Ռեսուրսների մասնագիտացված կազմակերպություն (ընկերություն), անհատ ձեռնարկատեր կամ ֆիզիկական անձի՝ ծառայությունների մատուցման պայմանագրով աշխատելու պայմանով: Աշխատանքի վայրն է՝ ք. Երևան, աշխատանքային ժամերը՝ 9:00–ից 18:00, շաբաթական 5 օր:
ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ՝ 
- Մշակել Ընկերության ՄՌԿ-ին առնչվող կարգերի նախագծեր;
- Վարել աշխատանքային պայմանագրերի, ներքին իրավական ակտերի, հրամանների և անձնակազմի հետ կապված բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը համաձայն ՀՀ օրենսդրության;
- Ճշտգրիտ վարել և վերահսկել կադրային գործավարությունը;
- Մշակել և ներդրնել Ընկերությունում Մարդկային Ռեսուրսների և սոցիալական գործընթացների կառավարման արդյունավետ համակարգ;
- Վարել և արխիվացնել աշխատակազմի անձնական գործերը;
- Տեղադրել թափուր հաստիքների համալրման հայտարարություններ, համակարգել ընտրված թեկնածուների հարցազրույցները և վերջնական ընտրության գործընթացը;
- Կազմակերպել անձնակազմի ուսուցմանը, զարգացմանն ու խրախուսմանն, ինչպես նաև որակավորման բարձրացմանն ուղղված միջոցառումներ;
- Աշխատանքային օրենսգրքի փոփոխությունների նկատմամբ պահպանել հետևողականություն;
- Կազմակերպել և կառավարել աշխատակիցների հավաքագրման, տեղաբաշխման, արձակուրդների և ազատման գործընթացները;
- Մշակել հաստիքների աշխատանքային նկարագրերը և պարտականությունները;
- Մշակել և իրականացնել նոր ընդունված աշխատակիցների ինտեգրման, հետագա ուսուցման և զարգացման ծրագրեր;
- Համակարգել զարգացման ու խրախուսման ծրագրեր;
- Կազմակերպել Ընկերության աշխատակիցների հետ պարբերական հանդիպումներ՝ աշխատանքի ընթացքում առաջացած խնդիրները բացահայտման նպատակով;
- Իրականացնել աշխատակիցների կարծիքների և առաջարկների հավաքագրում և վերլուծություն՝ աշխատանքային միջավայրը բարելավելու նպատակով;
- Կատարել ՄՌԿ-ին առնչվող այլ աշխատանքներ:
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 
- Բարձրագույն կրթություն ֆինանսների/ տնտեսագիտության կամ հարակից բնագավառներում;
- Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ ՄՌԿ ոլորտում;
- ՀՀ աշխատանքային օրենսդրության իմացություն;
- ՀԾ-Բանկ համակարգի իմացություն;
- 1C ծրագրի իմացություն;
- Հաղորդակցման հմտություններ;
- Թիմում և թիմի հետ աշխատելու կարողություն;
- Անգլերենի իմացությունը ցանկալի է:
ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 
Հետաքրքրված կազմակերպությունները և անհատները կարող են ուղարկել իրենց առաջարկները և կարճ ինքնակենսագրությունը ********.*********@*********.** էլ. hասցեին մինչև ս․թ․ նոյեմբերի 12-ը՝ նամակի վերնագրում (Subject) նշելով հաստիքի անվանումը, իսկ նամակում նշելով նաև կոնտակտային հեռախոսահամար:
Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.
ԱՇԽԱՏԱՎԱՐՁ՝ 
Պայմանագրային