ԴՐՈւՅՔ՝ 
Լրիվ դրույք (երկուշաբթի - ուրբաթ 09:00-18:00)
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 
«Բեկոն Պրոդուկտ» ՍՊ ընկերությունը փնտրում է փորձառու մասնագետ՝ Մարքեթինգի բաժնի պատասխանատուի թափուր հաստիքը զբաղեցնելու համար:
ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ՝ 
- Զարգացնել և իրականացնել Ընկերության մարքեթինգային ռազմավարությունը, այդ թվում՝ գովազդային արշավներն՝ ըստ համապատասխան սեգմենտների և թիրախավորված խմբերի;
- Իրականացնել շուկայի մոնիթորինգ, մրցակիցների վերլուծություն, շուկայական փոփոխություններին ընդառաջ հաճախորդների սեգմենտավորում և վարքագծի վերլուծություն;
- Վերահսկել մարքեթինգային հաղորդակցությունը (բրենդինգ, հասարակության հետ հարաբերություններ, գովազդ, միջոցառումներ/ BTL, շուկայի հետազոտություն, թվային մարքեթինգ);
- Կազմել բրենդի զարգացման/ առաջխաղացման կայուն ու հետևողական առաջարկություններ;
- Կառավարել ընկերության բրենդները և բարձրացնել դրանց հեղինակությունը շուկայում;
- Վերահսկել նոր պրոդուկտների ներդրման նպատակով շուկայի ուսումնասիրության և առաջարկների մշակման գործընթացը;
- Մշակել և վերահսկել մարքեթինգի ու հասարակության հետ կապերի բյուջեն և ռեսուրսները՝ դրանք համապատասխանեցնելով կազմակերպության ընդհանուր գործարար նպատակներին, ռազմավարություններին և ծրագրերին;
- Կազմակերպել, հետևել և վերլուծել կազմակերպվող մարքեթինգային միջոցառումների արդյունավետությունն ու հետագա զարգացման հնարավորությունները: Կազմել կատարված աշխատանքների պարբերաբար հաշվետվություն;
- Մշակել ապրանքների վաճառքի առաջխաղացման ծրագրեր և վերահսկել կազմման գործընթացը վաճառքի բաժնի հետ միասին:
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 
- Բարձրագույն կրթություն մարքեթինգի կամ բիզնեսի կառավարման ոլորտում;
- 1-2 տարվա աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում;
- Վաճառքների խթանման փորձ;
- Նորարար և կրեատիվ մտածողություն;
- Վերլուծական մտածողություն;
- Նախագծերի կառավարման ունակություն;
- Թիմը ղեկավարելու հմտություն;
- Ժամանակի պլանավորման և վերջնաժամկետների պահպանման հմտություններ;
- Հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուների իմացություն;
- Microsoft Office ծրագրերի լավ իմացություն:
ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 
Եթե ցանկանում եք միանալ Բեկոն Պրոդուկտ թիմին և համապատասխանում եք վերը նշված պահանջներին, ապա Ձեր ինքնակենսագրականը ուղարկեք **@*****.** էլ. փոստին՝ նամակի վերնագրում պարտադիր նշելով հաստիքի անվանումը («Մարքեթինգի բաժնի պատասխանատու»):
Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.
ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ 
Ընկերությունը տրամադրում է՝
- Մասնագիտական զարգացում;
- Կարիերայի աճի հնարավորություն;
- Ծառայողական տրանսպորտ;
- Անվճար սնունդ: