ԴՐՈւՅՔ՝ 
On site
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 
Հայաստանի խաղողի և գինու հիմնադրամը (VWFA) փնտրում է դինամիկ և փորձառու մարքեթինգի մասնագետի, որը խթանելու է հայկական գինիների առաջմղումը ինչպես տեղական, այնպես էլ միջազգային շուկայում: Այս դերը ներառում է նորարարական ռազմավարությունների մշակում, լայնածավալ միջոցառումների կառավարում և հայկական գինիների համաշխարհային ճանաչման բարձրացում: Հիմնական պարտականությունները ներառում են.
ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ՝ 
- Մարքեթինգային ռազմավարությունների մշակում և իրականացում, որոնք ուղղված են Հայաստանի խաղողագործության և գինեգործության ոլորտների առաջխաղացմանը` օգտագործելով շուկայավարման գործիքներն ու լուծումները;
- Հայկական գինիների միջազգային ճանաչման բարձրացում՝ դրանք համաշխարհային շուկաներում գովազդելու և նրանց հեղինակության բարձրացման միջոցով;
- Զարգացնել և տարածել գինու մշակույթը՝ ակտիվորեն ներգրավելով պրոֆեսիոնալ համայնքներին, զբոսաշրջիկներին և գինու էնտուզիաստներին;
- Գինեգործության վերաբերյալ իրազեկության բարձրացում՝ տեղական հանրության համար տեղեկատվական միջոցառումներ կազմակերպելով;
- ԵՄ շուկայում հայկական գինիների վաճառքի խթանում նորարարական մարքեթինգի և վաճառքի ռազմավարությունների, ինչպես նաև էլեկտրոնային առևտրի հարթակների կիրառման միջոցով;
- Միջազգային և տեղական միջոցառումների կազմակերպում` հայկական գինիները մասնագիտական համայնքներին, լրագրողներին, զբոսաշրջիկներին և ոլորտի փորձագետներին ներկայացնելու նպատակով;
- Մարկետինգային արշավների արդյունքների մոնիտորինգ և համակարգում՝ նախապես սահմանված նպատակներին և պլաններին համապատասխան;
- Դոնոր կազմակերպությունների և գործընկերների հետ համագործակցությամբ լայնածավալ միջոցառումների կազմակերպում;
- Գինու արդյունաբերության թվայնացման ծրագրերի կառավարում, ներառյալ թվային կարիքների բացահայտումը և լուծումների իրականացումը;
- Վերլուծական հետազոտությունների անցկացում` ներքին շուկայում գինու մշակույթն ու սպառումը ուսումնասիրելու և շուկայի նոր հնարավորությունները բացահայտելու նպատակով;
- Անհրաժեշտության դեպքում Հիմնադրամի գործադիր տնօրենի հանձնարարությամբ այլ պարտականությունների և խնդիրների կատարում:
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 
- Բարձրագույն կրթություն մարքեթինգի, հասարակայնության հետ կապերի կամ հարակից ոլորտներում;
- Առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ մարքեթինգի, հասարակայնության հետ կապերի և/կամ գինեգործության ոլորտում;
- Մարքեթինգային ռազմավարությունների մշակման և իրականացման հմտություններ;
- Հաղորդակցման, բանակցելու և թիմային աշխատանքի ուժեղ հմտություններ;
- Անգլերենի և ռուսերենի գերազանց իմացություն միջազգային շուկաներում արդյունավետ հաղորդակցություն ապահովելու համար:
ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 
Բոլոր համապատախան թեկնածուներին խնդրում ենք ուղարկել իրենց ինքնակենսագրականները և ուղեկցող նամակները ****@****.** էլ. հասցեին
Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.