Փակել Որոնել աշխատանք

Աշխատանք և կարիերա

Փոխել դասական տարբերակի Բացել որոնումը Փակել որոնումը
Մատակարարման և Միջազգային Կապերի Մասնագետ
Այս հայտարարությունը դիտվել է
Կազմակերպություն՝ Grand Candy
Վայր՝ Երևան, Հայաստան
Դիմումների վերջնաժամկետ՝ 19 November 2025

ԴՐՈւՅՔ՝ 

Ամբողջ դրույք

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 

Գրանդ Քենդի ընկերությունն աշխատանքի է հրավիրում բարձրագույն կրթությամբ, անգլերեն և ռուսերեն լեզուների գերազանց իմացությամբ անձանց՝ Մատակարարման և Միջազգային Կապերի Բաժնի Մասնագետի հաստիքը զբաղեցնելու նպատակով: Աշխատանքային փորձը պարտադիր է:

ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ՝ 

- Ուսումնասիրել և ավելացնել մատակարար ընկերությունների ցանկը՝ հիմնված գնի, որակի, վճարման և առաքման պայմանների, առաջարկվող ապրանքի համապատասխանելիության և առկայության վրա;
- Ստանալ և քննարկել մրցակցային առաջարկներ միջազգային և տեղական վաճառողներից և ուսումնասիրել վերջիններիս պահանջարկը՝ ելնելով շուկայական պայմաններից;
- Պարբերաբար համեմատել ձեռք բերվող բոլոր ապրանքների գները՝ մրցունակ գնառաջարկների պարագայում նոր մատակարարներ ներգրավելու նպատակով:

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 

- Աշխատանքային փորձ;
- Ռուսերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն;
- Ներքին և արտաքին շուկաների մատակարարման փորձը կդիտվի որպես առավելություն:

ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 

Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը *****@**********.** էլ. հասցեին կամ դիմել Գրանդ Քենդի ընկերություն՝ զանգահարելով +374 10446334/10446383 հեռախոսահամարներով։

Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.