ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 
Գրանդ Քենդի ընկերությունն աշխատանքի է հրավիրում մատակարարման և միջազգային կապերի մասնագետի:
ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ՝ 
- Ուսումնասիրել և ավելացնել մատակարար ընկերությունների ցանկը՝ հիմնված գնի, որակի, վճարման և առաքման պայմանների, առաջարկվող ապրանքի համապատասխանելիության և առկայության վրա;
- Ստանալ և քննարկել մրցակցային առաջարկներ միջազգային և տեղական վաճառողներից և ուսումնասիրել վերջիններիս պահանջարկը՝ ելնելով շուկայական պայմաններից;
- Պարբերաբար համեմատել ձեռք բերվող բոլոր ապրանքների գները՝ մրցունակ գնառաջարկների պարագայում նոր մատակարարներ ներգրավելու նպատակով:
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 
- Բարձրագույն կրթություն;
- Ռուսերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն;
- Ներքին և արտաքին շուկաների մատակարարման փորձը կդիտվի որպես առավելություն:
ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 
Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը *****@**********.** էլ. հասցեին՝ նամակի թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը («Մատակարարման և միջազգային կապերի մասնագետ») կամ զանգահարել 010-44-63-34, 010-44-63-83 հեռախոսահամարներով:
Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.