ԴՐՈւՅՔ՝ 
Ամբողջ դրույք
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 
Գրանդ Քենդի ընկերությունն աշխատանքի է հրավիրում բարձրագույն կրթությամբ, անգլերեն և ռուսերեն լեզուների գերազանց իմացությամբ անձանց՝ Մատակարարման և Միջազգային Կապերի Բաժնի Մասնագետի հաստիքը զբաղեցնելու նպատակով: Աշխատանքային փորձը պարտադիր է:
ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ՝ 
- Ուսումնասիրել և ավելացնել մատակարար ընկերությունների ցանկը՝ հիմնված գնի, որակի, վճարման և առաքման պայմանների, առաջարկվող ապրանքի համապատասխանելիության և առկայության վրա;
- Ստանալ և քննարկել մրցակցային առաջարկներ միջազգային և տեղական վաճառողներից և ուսումնասիրել վերջիններիս պահանջարկը՝ ելնելով շուկայական պայմաններից;
- Պարբերաբար համեմատել ձեռք բերվող բոլոր ապրանքների գները՝ մրցունակ գնառաջարկների պարագայում նոր մատակարարներ ներգրավելու նպատակով:
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 
- Աշխատանքային փորձ;
- Ռուսերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն;
- Ներքին և արտաքին շուկաների մատակարարման փորձը կդիտվի որպես առավելություն:
ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 
Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը *****@**********.** էլ. հասցեին կամ դիմել Գրանդ Քենդի ընկերություն՝ զանգահարելով +374 10446334 հեռախոսահամարով։
Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.