ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 
Սիլ Ինշուրանս ԱՓԲԸ փնտրում է թեկնածու Մեթոդաբանի թափուր հաստիքը համալրելու համար։
ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ՝ 
- Իրականացնել համապատասխան աշխատանքներ ՀՀ Կենտրոնական բանկի հետ՝ ընկերությանը և ապահովագրության ոլորտի վերաբերող խնդիրների համագործակցության առնչությամբ` կապված ապահովագրության ոլորտը կանոնակարգող իրավական ակտերի նախագծերի (անհրաժեշտության դեպքում նաև գործող իրավական ակտերի) վերաբերյալ դիտողությունների և առաջարկությունների մշակման և ներկայացման, այդ իրավական ակտերի, իսկ անհրաժեշտության դեպքում նաև ՀՀ Կենտրոնական բանկի հանձնարարականների վերաբերյալ պարզաբանումների տրամադրման հետ;
- Մասնակցել ընկերության ներքին իրավական ակտերի մշակման աշխատանքներին և իրականացնել ապահովագրության կանոնների մշակման աշխատանքներ;
- Մարքեթինգային բաժնին տրամադրել ընկերության ինտերնետային կայքում տեղադրման կամ պարբերաբար թարմացման ենթակա ընկերության հրապարակային օգտագործման իրավական ակտերը;
- Ապահովել ապահովագրական ոլորտը կարգավորող օրենքների և այլ իրավական ակտերի փոփոխություններին (առնվազն մինչև դրանց ուժի մեջ մտնելը) ընկերության գործադիր տնօրենի և համապատասխան աշխատակիցների տեղեկացված լինելը և դրանց գծով ներկայացնելով համապատասխան առաջարկություններ և առաջարկելով անհրաժեշտ միջոցառումների իրականացում;
- Կատարել ընկերության տարբեր ստորաբաժանումներին և մասնաճյուղերին համապատասխան մեթոդական ցուցումներով ապահովման աշխատանքներ;
- Մշակել ընկերության դիմումների, հայտերի և այլ ձևաթղթերի օրինակելի ձևերը;
- Վերահսկել ընկերության ստորաբաժանումների տեղեկատվական ակտիվների դասակարգման և կոդավորման գործընթացը;
- Իրականացնել ընկերությունում ապահովագրական ոլորտը կարգավորող օրենքների և այլ իրավական ակտերի փոփոխություններին համապատասխան անհրաժեշտ միջոցառումներ։
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 
- Տնտեսագիտական կամ իրավաբանական կրթություն;
- Մտքերը արագ և գրագետ շարադրելու կարողություն;
- Microsoft Word Document և Microsoft Excel Worksheet ծրագրերի գերազանց իմացություն;
- Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն;
- Թիմում աշխատելու կարողություն;
- Լարված իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն:
ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 
Հետաքրքրված թեկնածուները, ովքեր համապատասխանում են նշված պահանջներին և ցանկանում են համագործակցել Սիլ Ինշուրանս կազմակերպության հետ կարող են իրենց ինքնակենսագրականն ուղարկել **@************.*** էլեկտրոնային հասցեին՝ թեմա դաշտում պարտադիր նշել պաշտոնի անվանումը («Մեթոդաբան»):
Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.
ԱՇԽԱՏԱՎԱՐՁ՝ 
Պայմանագրային