ՄՐՑՈւՅԹԻ ՏԵՍԱԿԸ՝ 
Առաջարկությունների Ընդունման Հրավեր
ՄԱՆՐԱՄԱՍՆ ՆԿԱՐԱԳՐՈւԹՅՈւՆ՝ 
․
Նպատակներ
Դասընթացի նպատակն է՝
1․ Ընդլայնել ՄՍԾ անձնակազմի կարողությունները՝ բռնի տեղահանվածների և խոցելի բնակչության հետ արդյունավետորեն հաղորդակցվելու համար:
2․ Դասընթացների շրջանակներում առաջարկել բանակցային և հաղորդակցման մեխանիզմներ՝ լավարցնելու ՄՍԾ անձնակազմի կարողությունները աշխատաշուկայում գործող դերակատարների արդյունավետ ներգրավման համար:
3․ Հզորացնել կարողությունները բնակչության աշխատանքի տեղավորման, կարիերայի կողմնորոշման և ներառականության ուղղությամբ։
4․ Մշակել էթիկական պարտականությունների և մասնագիտական վարքագծի ստանդարտացված փաթեթ:
5․ Աշխատակազմին զինել գործնական կարողություններով՝ գործատուների ներգրավման և շահառուներին աշխատաշուկային ինտեգրելու համար:
Աշխատանքի ծավալ
Ընտրված դասընթացավար-վերապատրաստողներից ակնկալվում է՝
1․ Կարիքների գնահատման հիման վրա հաղորդակցության, կարիերայի կողմնորոշման և վարքագծի կանոնների վերաբրեյալ կարողությունների հզորացման ուսումնական ծրագիր մշակել։
2․ Կազմակերպել երեք վերապատրաստման դասընթաց շուրջ 90 մասնակիցների համար (երկուական 42 տարածքային կենտրոններից և հինգ վարչական անձնակազմ Երևանի գրասենյակից):
3․ Ապահովել, որ վերապատրաստումն անցկացվի մասնակցային և ներառական՝ հաշվի առնելով շահառուների բազմազանությունը:
4․ Տրամադրել լրացուցիչ նյութեր և գործիքներ՝ վերապատրաստումից հետո կիրառելու համար:
5․ Սերտորեն համագործակցել ՄՍԾ անձնակազմի և MAVETA ծրագրի թիմի հետ՝ ապահովելու ծրագրի նպատակների հետ համապատասխանությունը:
Ակնկալվող արդյունքներ
- Մանրամասն ուսումնական ծրագիր և վերապատրաստման պլան՝ դասընթացների օրակարգով, վերապատրաստման նպատակներով և գնահատման գործիքներով։ Ժամկետը՝ 2025 թ․ փետրվարի 28-ը:
- Դասընթացների անցկացում տարածաշրջանային կենտրոններում՝ 2025 թ․ մարտ- հունիս ընկած ժամանակահատվածում՝ ապահովելով առաջադրված անձնակազմի մասնակցությունը:
- Դասընթացի յուրաքանչյուր մասնակցի համար գործնական նյութերի փաթեթ:
- Մասնակիցների կարծիքը, դասընթացի անցկացման մարտահրավերները և հետագա կարողությունների զարգացման վերաբերյալ առաջարկությունները փաստաթղթավորող համապարփակ զեկույց։ Ժամկետը՝ 2025 թ․ հուլիսի 20-ը։
Մեթոդաբանություն
- Նախնական վերապատրաստման գնահատում՝ դասընթացի բովանդակությունը մասնակիցների հմտություններին հարմարեցնելու համար:
- Ինտերակտիվ ուսուցման տրամադրում՝ մեծահասակների ուսուցման մեթոդի կիրառմամբ, դեպքերի ուսումնասիրություններով, դերախաղերով և գործնական վարժություններով:
- Հետադարձ կապի մեխանիզմներ՝ դասընթացի վերաբերյալ մասնակիցների կարծիքի հավաքագրում՝ հետագա առաջարկությունների համար։
Վերապատրաստողների որակավորում
- Վերապատրաստման փորձ՝ սոցիալական ծառայությունների աշխատակիցների կամ նմանատիպ լսարանների համար։
- Հաղորդակցության, կազմակերպման և կարիերայի ուղղորդման ոլորտում փորձ։
- Հայաստանում բռնի տեղահանվածների խնդիրների վերաբերյալ պատկերացում։
- Ներառական վերապատրաստման մեթոդաբանության հմտություններ։
Վերապատրաստման ընթացք
Դասընթացավարը կաշխատի MAVETA ծրագրի թիմի ղեկավարությամբ և հաշվետու է HEKS EPER-ին՝ պարբերաբար հանդիպումների և ընթացիկ զեկույցների միջոցով։
ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 
Հետաքրքրված դասընթացավարները/ կազմակերպությունները մինչև 2025թ․ հունվարի 31-ը պետք է ներկայացնեն՝
1. Վերապատրաստողների կենսագրականներ (CV)։
2. Առաջարկվող մեթոդաբանություն և նախնական աշխատանքային պլան։
3. Բյուջեի առաջարկ։
Լրացուցիչ տեղեկությունների համար կապի համար՝
Աննա Սարկիսյան, Ծրագրերի ղեկավար՝ ****.**********@*********.***
Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.
ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ՝ 
Միասնական սոցիալական ծառայությունը (ՄՍԾ) միավորում է սոցիալական պաշտպանության ոլորտի բոլոր 4 մարմինները՝ սոցիալական ապահովության ծառայության, բժշկասոցիալական փորձաքննության, զբաղվածության պետական գործակալության տարածքային կենտրոնները։
Ծառայությունն իրականացնում է կենսաթոշակների, նպաստների և սոցիալական ապահովության ծրագրերով նախատեսված այլ դրամական վճարների նշանակում և տրամադրում, կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձանց սոցիալական կարիքների գնահատում և բավարարում, կայուն զբաղվածության ապահովմանը միտված պայմանների ստեղծում, բժշկասոցիալական փորձաքննության իրականացում, աջակցող միջոցների տրամադրում և այլն։
Միասնական սոցիալական ծառայությունն իրականացնում է բնակչության սոցիալական կարիքների առավել հասցեական և ամբողջական գնահատման, սոցիալական աշխատանքի բարելավմանն ու արդյունավետության բարձրացմանն ուղղված աշխատանքներ։
ՀՀ տարածքում գործող 49 կենտրոնների միջոցով ՄՍԾ-ն անհրաժեշտ սոցիալական ծառայություններ է մատուցում քաղաքային և գյուղական բնակչությանը, ներառյալ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին և այլ խոցելի խմբերին: Նշված խմբերի հետ արդյունավետ աշխատանքը պահանջում է նպատակային վերապատրաստում և հմտությունների կատարելագործում՝ թիրախ խմբերին առավել արդյունավետ սպասարկելու համար։
HEKS EPER-ը, ՄՍԾ հետ սերտ համագործակցությամբ, MAVETA ծրագրի շրջանակներում, պատրաստակամ է աջակցել լրացնելու այդ բացերը կառուցվածքային կարողությունների զարգացման ծրագրի միջոցով՝ զինելով ՄՍԾ-ի անձնակազմը անհրաժեշտ հմտություններով շահառուներին համապարփակ և զգայուն հարցերի շուրջ աջակցություն ցուցաբերելու համար: