ՄՐՑՈւՅԹԻ ՏԵՍԱԿԸ՝ 
Մրցույթ
ՄԱՆՐԱՄԱՍՆ ՆԿԱՐԱԳՐՈւԹՅՈւՆ՝ 
Նպատակ ունենալով բացահայտել հանրության կողմից բանկային համակարգի հանդեպ ընկալումը, վերջինիս նկատմամբ վերաբերմունքն ու տրամադրվածությունը՝ Հայաստանի բանկերի միություն (ՀԲՄ) հասարակական կազմակերպությունը հայտարարում է «Հանրության կողմից ՀՀ բանկային համակարգի ընկալման գնահատման հետազոտության անցկացման» մրցույթ։
Հետազոտության արդյունքում կբացահայտվի հանրության շրջանում ընդհանուր բանկային համակարգի նկատմամբ վստահության ու վերաբերմունքի իրավիճակը, բանկային համակարգից ակնկալվող սպասումները։
ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 
Մրցույթի մասնակցության հայտն ընդունվում է 2 առանձին ծրարով, որոնք ունեն համապատասխան նշում` «Մասնակցության անհրաժեշտ տեղեկատվություն» և «Ֆինանսական առաջարկ»:
Հայտերը ներկայացվում են Հայաստանի բանկերի միություն (հասցե` Կորյունի 19ա, 6-րդ հարկ): Լրացուցիչ մանրամասների և հարցերի դեպքում զանգահարել Հայաստանի բանկերի միություն՝ +374 10 527731 հեռախոսահամարով կամ ուղարկել նամակ **@***.** էլ. հասցեին:
Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.
ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ 
Մրցույթի Տեխնիկական առաջադրանքին և ծառայությունների շրջանակին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝
https://tinyurl.com/Tender-UBA-Arm:
ԿԱԶՄԱԿԵՐՊՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆ՝ 
Հայաստանի բանկերի միությունը (ՀԲՄ) Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի միություն է, որը ստեղծվել է բանկերի Հիմնադիր ժողովի 1995թ. հուլիսի 27-ի թիվ 1 որոշման համաձայն: Ստեղծման պահին միությանն անդամակցել են 31 առևտրային բանկեր: Ներկայումս ՀՀ-ում գործող բոլոր 17 առևտրային բանկերն ՀԲՄ-ի անդամ են: Միությունը իրավաբանական անձ, ոչ առևտրային, հասարակական կազմակերպություն է, որի ստեղծման նպատակն է եղել բանկերի շահերի պաշտպանությունը: ՀԲՄ-ն հանդիսանում է Հայաստանի բանկերի ասոցիացիայի իրավահաջորդը: