ԴՐՈւՅՔ՝ 
ASAP
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 
«Զիգզագ» ընկերությունը աշխատանքի է հրավիրում փորձառու ՄՌԿ մասնագետի, ով պատասխանատու է լինելու հավաքագրման գործընթացի կազմակերպման, վերապատրաստումների իրականացման համար:
ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ՝ 
- Թափուր հաստիքների հայտարարությունների տեղադրում, դիմումների հոսքի ապահովում ԶԼՄ հնարավոր միջոցներով;
- Ինքնակենսագրականների ֆիլտրում, տարանջատում ըստ հաստիքների;
- Հարցազրույցների կազմակերպում և իրականացում;
- Հաստիքից կախված՝ թեստային աշխատանքների կազմակերպում և իրականացում;
- Հաստատված թեկնածուին առաջարկի ներկայացում, աշխատանքային պայմանների, ընկերության կորպորատիվ մշակույթի ներկայացում;
- Մասնակցություն նոր ընդունվող աշխատակիցների ադապտացիոն գործընթացին;
- Անձնակազմի զարգացման համար կարիքների բացահայտում ու գնահատում սահմանված կարգով հարցումների միջոցով ստացված տվյալների փոխանցում ՄՌԿ բաժնի ղեկավարին;
- Ընկերության ներքին թրեյնինգների թրեյնինգային նյութերի մշակում, թրեյնինգների վարում;
- Ըստ անհրաժեշտության նոր թրեյնինգների մշակում և իրականացում;
- Վերապատրաստում անցկացնելու անհրաժեշտության վերաբերյալ իրականացրած հարցումների արդյունքների հիման վրա ուսուցում իրականացնող համապատասխան ընկերություններից գնային առաջարկների ստացում, բանակցությունների վարում;
- Մասնակցություն մարդկային ռեսուրսների ուսուցման և զարգացման ծրագրերի մշակմանը;
- Մասնակցություն անձնակազմի մոտիվացիոն համակարգի զարգացմանը, անձնակազմի գործունեության գնահատման կազմակերպմանն ու իրականացմանը;
- Տարատեսակ հարցումներ իրականացնելու համար հարցաթերթերի մշակում, հարցման գործընթացի կազմակերպում, հարցումների իրականացում, տվյալների մշակում;
- Այցելությունների իրականացում Ընկերության տարածքային ստորաբաժանումներ, սահմանված կարգերի և ստանդարտների պահպանման ստուգում, խախտումների արձանագրում;
- Այցելությունների ընթացքում բացահայտված խնդիրների, թերացումների քննարկում ՄՌԿ ղեկավարի հետ, դրանց հետագա կանխման ու բացառմա առաջարկությունների ներկայացում;
- Պլանավորված կամ չպլանավորված զրույցների վարում աշխատակիցների հետ՝ առկա խնդիրները, անհանգստացնող հարցերը բացահայտելու և հետագայում դրանց լուծում տալու նպատակով;
- Տարատեսակ միջոցառումների կազմակերպման համար հարցումների իրականացում անհրաժեշտ ընկերություններ, տվյալների հավաքագրում, ներկայացում ՄՌԿ ղեկավարին:
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 
- Բարձրագույն կրթություն մարդկային ռեսուրսների կառավարման, բիզնեսի կառավարման կամ սոցիալական գիտությունների և հոգեբանության ոլորտներում;
- Առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ ՄՌԿ ոլորտում և 3 տարվա աշխատանքային փորձ որպես թրեյներ;
- Կադրերի հավաքագրման, ընտրության, վերապատրաստման, փոխհատուցման և նպաստների, աշխատանքային հարաբերությունների սկզբունքների և ընթացակարգերի իմացություն;
- Հայերեն,անգլերեն ռուսերեն լեզուների լավ իմացություն;
- MS Office փաթեթի իմացություն;
- Հաճախորդների սպասարկման ստանդարտների իմացություն;
- Առաջնորդության, բանակցություններ վարելու հմտություններ;
- Էմոցիաները կառավարելու կարողություն;
- Արդար դատելու, խնդիրը տարբեր կողմերից վերլուծելու ունակություն:
ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 
Ինքնակենսագրական կարող եք ուղարկել **@******.** էլեկտրոնային հասցեին՝ նամակի վերնագրում նշելով «Մարդկային Ռեսուրսների Կառավարման Բաժնի Ավագ Մասնագետ»:
Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.