ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 
ՀՀ ԷՆ «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկը փնտրում է բարձր որակավորում ունեցող և մոտիվացված խորհրդատուի «Ենթակառուցվածքների և գյուղական ֆինանսավորման աջակցություն» ծրագիր`/այսուհետ` ԵԳՖԱԾ/-ի շրջանակներում Մոնիտորինգի և գնահատման (ՄևԳ) մասնագետի հաստիքի համար:
ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ՝ 
Մոնիտորինգի և գնահատման (ՄևԳ) մասնագետը կաշխատի ԾԻԳ-ի տնօրենի անմիջական վերահսկողության ներքո և պատասխանատու կլինի հետևյալ խնդիրները հաջողությամբ իրականացնելու համար.
- Պլանավորել և համակարգել ՄևԳ աշխատանքները` հիմնվելով Տրամաբանական հենքից (ԱԱՀԿ, RIMS) բխող ցուցանիշների և առաջընթացի մոնիտորինգի ու հաշվետվությունների ներկայացման թափանցիկ համակարգի վրա;
- Իրականացնել ծրագրերի տարեկան և վերջնական թիրախների ու արդյունքների մոնիտորինգ, կատարել ազդեցության գնահատում` համաձայն Առանցքային արդյունքների ցուցանիշների չափման ԳԶՄՀ նոր ուղեցույցի (2020 թ.), և կազմել հաշվետվություններ;
- Վերահսկել ծրագրի մոնիտորինգի և գնահատման իրականացումը` համաձայն ծրագրի ուղեցույցների և ընթացակարգերի, ֆինանսական համաձայնագրի և Ծրագրի ղեկավար խորհրդի որոշումների;
- Ապահովել տարեկան ՄևԳ աշխատանքային պլանի կազմումը, այդ թվում՝ մոնիտորինգի դաշտային այցելությունների ժամանակացույցը` ըստ ծրագրի բաղադրիչների;
- Պարբերաբար իրականացնել մոնիտորինգի դաշտային այցելություններ, այդ թվում` ՄևԳ ցուցանիշների հավաքագրում և տվյալների մուտքագրում ՄևԳ մատրից;
- Հետևողական լինել մոնիտորինգի և գնահատման արդյունքների, այդ թվում` դաշտային այցելությունների ընթացքում բարձրացված ցանկացած հարցի վերաբերյալ և ԾԻԳ-ի Զարգացման կոմիտեի ուշադրությունը հրավիրել դրա վրա` ըստ անհրաժեշտության ապահովելու շտկումների ձեռնարկումը և/ կամ ճշգրտումների իրականացումը;
- Սերտորեն համագործակցելով Ծրագրի գենդերային հարցերի և սոցիալական ներառման մասնագետի հետ՝ աջակցել Ծրագրին ըստ սեռի և հնարավորության դեպքում ըստ երիտասարդության տարանջատված տվյալներ ունենալու, ինչպես նաև տնային տնտեսությունների և ծրագրի ուղղակի շահառուների մասով ծրագրի ազդեցության վերաբերյալ ճշգրիտ տվյալներ ապահովելու գործում;
- Ապահովել համապատասխան տվյալների հավաքագրումը` հաշվետվությունների ստեղծման նպատակով Ծրագրի ֆինանսական և ֆիզիկական քանակական արդյունքների տվյալների շտեմարանը (ՄևԳ մատրից) տեղեկատվության կառավարման համապատասխան համակարգում ժամանակին համախմբելու համար: Սա ներառում է ԾԻԳ-ի Պլաների պարբերական թարմացում;
- Հատուկ թեմատիկ/ դեպքերի ուսումնասիրությունների և համաձայն ԱԱՑ չափման ԳԶՄՀ ուղեցույցի` ազդեցության գնահատման վերջնական ուսումնասիրության համար համապատասխան Առաջադրանքի պայմանների (ԱՊ) մշակում` պահպանելով ՄևԳ աշխատանքերի շրջանակներում ընտրված ծառայություն մատուցողների կողմից մատուցվող ծառայությունների նկատմամբ որակի ուժեղ հսկողությունը և տվյալներ ստանալով Ծրագրի անձնակազմից, այդ թվում` գենդերային հարցերի և սոցիալական ներառման մասնագետից;
- Համագործակցելով Համակարգման և շահագրգիռ այլ բաժինների հետ` ապահովել Ծրագրի տարեկան ամփոփիչ աշխատաժողովների անցկացում և կազմակերպել Ծրագրի տարեկան վերանայման աշխատաժողով՝ ուշադրություն դարձնելով մասնավորապես տարեկան կատարողականի հաշվետվությունների, քաղած դասերի և առաջարկությունների վրա;
- Զարգացման կոմիտեին ներկայացնել հատուկ ուսումնասիրությունների անհրաժեշտության պահանջները;
- Սահմանված ժամկետներում կազմել և ներկայացնել ՄևԳ հաշվետվություններ, որոնք պետք է ներառվեն ԾԻԳ-ի` առաջընթացի համախմբված հաշվետվություններում և ՏԱՊԲ-ում;
- Անհրաժեշտության դեպքում համակարգել իրականացնող մյուս գործընկեր կառույցներից (ֆինանսական հաստատություններ) ստացված պարբերական մոնիտորինգի/ տարեկան հաշվետվությունների ստացումը և ուսումնասիրումը: Ծրագրի յուրաքանչյուր բաղադրիչի համար կարճաժամկետ և երկարաժամկետ արդյունքների մակարդակով ցուցանիշների (ԱԱՀԿ) վերաբերյալ հաշվետվություններ ներկայացնել Զարգացման կոմիտեին;
- Հայտնաբերել և ձեռնարկել ընթացիկ և փոփոխվող ընթացակարգերի վերաբերյալ կորպորատիվ վերապատրաստում/ թարմացումներ;
- Ներդնել համապատասխան ինստիտուցիոնալ պայմաններ ՄևԳ-ի համար, որոնք նաև կսատարեն գիտելիքների կառավարմանը (ԳԿ) և իրազեկմանն ուղղված ջանքերին` տրամադրելով ՄևԳ համակարգի միջոցով հավաքագրված փաստեր ազդեցության վերաբերյալ;
- Մշակել 2021 թ. Գիտելիքների կառավարման և հաղորդակցման համառոտ պլան, որը կընդգրկի հետևյալ հիմնական ասպեկտները` գիտելիքների և տեղեկատվական հոսքերի արագ ուսումնասիրություն, լավագույն գործելակերպի և հաջողության պատմությունների համակարգված փաստաթղթավորում (ներառյալ` տպագիր, լուսանկարահանման, համացանցային, ձայնագրման և տեսանյութերի միջոցով) և տարածման մի շարք մեթոդներ՝ կախված թիրախային լսարանից, ծրագրի կարիքներից և բացթողումներից` սկսած մարզայինից մինչև հանրապետական մարմիններ, այդ թվում՝ դեմ առ դեմ կամ վիրտուալ հանդիպումներ, սեմինարներ և փոխադարձ այցելություններ` շահագրգիռ կողմերի և գործընկերների շրջանում գիտելիքների փոխանակմանն աջակցելու համար:
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 
- Մագիստրոսի կոչում սոցիոլոգիայի, տնտեսագիտության, կառավարման կամ հաստիքին առնչվող այլ ոլորտում (վիճակագրություն) - 10 միավոր;
- Առնվազն 3 տարվա փորձ մոնիտորինգի և գնահատման ոլորտում - 20 միավոր;
- Կառավարման առնվազն 1 տարվա փորձ - 5 միավոր;
- Նվազագույնը 2 տարվա աշխատանքային փորձ միջազգային ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերում - 5 միավոր;
- Հիմնավոր պատկերացում գյուղական զարգացման ոլորտի, մասնավորապես մասնակցային գործընթացների, համատեղ կառավարման և գենդերային հարցերի վերաբերյալ - 20 միավոր;
- Փաստաթղթերի կազմման և շարադրման, այդ թվում` վերլուծությունների կամ հետազոտությունների ներկայացման գերազանց ունակություններ - 5 միավոր;
- Հաղորդակցման գերազանց հմտություններ և կազմակերպության նպատակներին հասնելու համար գործընկերների հետ համատեղ աշխատելու ունակություն - 5 միավոր;
- Տվյալների հավաքագրման, վերլուծության և պահպանման ապացուցելի փորձ - 10 միավոր;
- Դաշտային աշխատանքի ապացուցելի փորձ և տարբեր շահագրգիռ կողմերի հետ աշխատելու ունակություն - 10 միավոր;
- Հայերենի և անգլերենի գերազանց իմացություն (անգլերենի իմացությունը պարտադիր է) - 5 միավոր;
- Microsoft Office ծրագրի գերազանց իմացություն (Word, Excel, Power Point, և այլ ՄևԳ հետ առնչվող ծրագրերի); համացանցից օգտվելու կարողություն - 5 միավոր։
ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 
Ծրագիրը իրականացնելու նպատակով ԾԻԳ-ը հրավիրում է իրավասու խորհրդատուներին՝ ներկայացնելու իրենց հետաքրքրության հայտերը, որպեսզի մասնակցեն առաջիկա մրցույթին վերոնշված ծառայությունների մատուցման համար: Հետաքրքրված խորհրդատուները պետք է ներկայացնեն`
- Դիմում ԾԻԳ-ի տնօրենի անունով;
- Ինքնակենսագրական սեղմագրեր (CV) անգլերեն և հայերեն լեզուներով, որոնք ներառում են տեղեկատվություն Ծառայությունների իրականացման համար պահանջվող որակավորման և համապատասխան փորձի վերաբերյալ: Խորհրդատուն ընտրվելու է ԳԶՄՀ-ի կողմից 2010թ. սեպտեմբերին հրապարակված Գնումների ուղեցույցով և ձեռնարկով սահմանված ընթացակարգերի համաձայն։ Առաջադրանքի պայմանները հրապարակված են
https://raed.am/procurement/adstatements.html կայքում: Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք գրել ***********@****.** էլ․ հասցեին ժամը 09.00-18.00։ Հետաքրքրության հայտերը պետք է ներկայացնել ***********@****.** էլ․ հասցեին մինչև 23 դեկտեմբերի, 2020թ. ժ.18.00։
Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.
ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ՝ 
«Ենթակառուցվածքների և գյուղական ֆինանսավորման աջակցություն» ծրագիրը /այսուհետ` ԵԳՖԱ ծրագրի/ նպատակն է բարելավել բնակչության սոցիալ-տնտեսական կարգավիճակն ընտրված գյուղական տարածքներում, որտեղ աղքատությունը տարածված է, ստեղծելով եկամուտների աճի և զբաղվածության ապահովման կայուն հնարավորություններ՝ գյուղատնտեսական արտադրության համակարգերի և ապրանքային մշակաբույսերի արտադրության արժեշղթայի օղակների միջև առաջընթաց ու հետընթաց կապերի հզորացման ճանապարհով: Հայաստանի Հանրապետությունը /այսուհետ` Փոխառու/ փոխառություն է ստացել Գյուղատնտեսության Զարգացման Միջազգային Հիմնադրամից /այսուհետ` ԳԶՄՀ/ «Ենթակառուցվածքների և գյուղական ֆինանսավորման աջակցություն» ծրագիրը /այսուհետ` ԵԳՖԱԾ/ իրականացնելու համար և նպատակ ունի գումարների մի մասն օգտագործել սույն խորհրդատվական ծառայությունները ձեռք բերելու համար։
ԿԻՑ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ՝
ՀՐԱՎԵՐ ՀԵՏԱՔՐՔՐՈՒԹՅԱՆ ՀԱՅՏ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ «Ենթակառուցվածքների և գյուղական ֆինանսավորման աջակցություն» ծրագիր Խորհրդատվական ծառայություններ, Մոնիտորինգի և գնահատման (ՄևԳ) մասնագետ IRFSP/TA/CQS-2020/010 - Մոնիտորինգի և գնահատման (ՄևԳ) մասնագետ.docx