ՄՐՑՈւՅԹԻ ՏԵՍԱԿԸ՝ 
Շինաշխատանքների կատարման մրցույթ
ՄԱՆՐԱՄԱՍՆ ՆԿԱՐԱԳՐՈւԹՅՈւՆ՝ 
Եվրասիա համագործակցություն հիմնադրամը ցանկանում է հաշմանդամների համար մատչելի դարձնելու նպատակով վերանախագծել և ձևափոխել կազմակերպության առկա սանհանգույցը։ Այս նպատակով փնտրում է մասնագետ, որը կիրականացնի նախագծման, դիզայնի և հատակագծային պլանի մշակման աշխատանքները՝ նախապես ներկայացնելով նախագծի 3D մոդելավորումը և տեսապատկերումը։ Ծրագրի երկրորդ փուլում նախագծողը նաև իրականացնելու է շինարարական կազմակերպության ընտրությունը և աշխատանքների վերահսկողությունը։
ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 
Հետաքրքրված մասնագետերը/ կազմակերպությունները կարող են դիմել ********@*******.** էլ․ հասցեին, կամ զանգահարել 095 251573 հեռախոսահամարին։
Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.
ԿԱԶՄԱԿԵՐՊՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆ՝ 
Եվրասիա Համագործակցություն Հիմնադրամի մասին ինֆորմացիայի համար հետևեք հղմանը՝
www.epfound.am: