ԴՐՈւՅՔ՝ 
Ամբողջ դրույք
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 
Գրանդ Քենդի Ընկերության աշխատանքի է հրավիրում անձանց՝ ներքին վերահսկողության ծառայության աշխատակցի թափուր հաստիքը համալրելու համար:
ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ՝ 
- Ընկերության աշխատակիցների մուտքի և ելքի հսկում հերթափոխի մուտքի և ելքի կազմակերպում;
- Ներքին օբյեկտների և նյութական արժեքների պահպանություն;
- Տարածք մուտք գործող կամ դուրս եկող այցելուների, բեռների, տրանսպորտային միջոցներում գտնվող ապրանքների հաշվառում, փաստաթղթերի ստուգում այդ թվում լուսանկարահանման և կապարակնքման միջոցով;
- Վերահսկողության իրականացում ընկերության տարծքում բեռնվող և բեռնաթափվող մեքենաների բեռնման և բեռնաթափման ընթացքի նկատմամբ;
- Աշխատանքի ընթացքում անհամապատասխանությունների հայտնաբերման դեպքում անմիջապես զեկուցում ղեկավարին;
- Վերահսկողության իրականացում ընկերության աշխատակիցների կողմից ներքին կարգապահական կանոններով սահմանված պարտականությունների պատշաճ կատարման նկատմամբ;
- Աշխատանքի պաշտպանության, հակահրդեհային անվտանգության կանոնների ապահպանում;
- Վերադասի կողմից տրված աշխատանքային գործառույթների հետ կապված ընթացիկ հանձնարարությունների կատարում:
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 
- Պատասխանատվություն և անաչառություն;
- Գաղտնի տեղեկատվության հետ աշխատելու կարողություն;
- Հաղորդակցման և թիմում աշխատելու հմտություն։
ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 
Կարող եք դիմել «Գրանդ Քենդի» ՍՊԸ 010-44-63-34, 010-44-63-83 հեռախոսահամարներով:
Էլ հասցե` *****@**********.**
Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.