ԴՐՈւՅՔ՝ 
Լրիվ դրույք
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 
Եթե դու ձգտում ես գտնել out-of-box լուծումներ և օգտագործել նորագույն տեխնոլոգիաներ, ունես միջանձնային և հաղորդակցման զարգացած հմտություններ, թիմում աշխատելու կարողություն, պատասխանատվության բարձր զգացում, ապա Էվոկաբանկը սպասում է քեզ:
ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ՝ 
- Բանկի և հաճախորդների միջև կնքվող պայմանագրերի ստորագրման աշխատանքների կազմակերպում;
- Հաճախորդներին նոտարական գրասենյակ ուղեկցում;
- Բանկի անունից որպես լիազորված անձ նոտարական գրասենյակում պայմանագրերի և/կամ համաձայնագրերի ստորագրում;
- Պատշաճ կարգով վավերացված պայմանագրերի սքանավորում;
- Վարկավորման փուլում հաճախորդների կողմից պայմանագրերի ստորագրման աշխատանքների համակարգում;
- Պարտականություններին առնչվող ՀՀ ԿԲ և բանկի ներքին իրավական ակտերի պարբերաբար ուսումնասիրություն և դրանց պահանջների անվերապահ կատարման ապահովում։
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 
- Բարձրագույն կրթություն ֆինանսական ոլորտում;
- 1 տարվա աշխատանքային փորձը բանկային ոլորտում ցանկալի է;
- Հաղորդակցման, թիմում աշխատելու հմտություններ;
- Նախաձեռնողականություն և պատասխանատվություն;
- Գրավոր և բանավոր հաղորդակցման գերազանց հմտություններ;
- Արագ փոփոխվող միջավայրում արդյունավետ աշխատելու կարողություն;
- Ռուսերենի և անգլերենի լավ իմացություն:
ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 
Ուղարկել ինքնակենսագրություն (CV) **@*****.** էլեկտրոնային հասցեին` վերնագրում նշելով «Նոտարական Ձևակերպումների Մասնագետ»:
Հարցազրույցի կհրավիրվեն միայն նախնական ընտրությունն անցած անձինք:
Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.