ԴՐՈւՅՔ՝ 
Լրիվ դրույք
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 
«Երևան» նոտարական տարածքի նոտար Վերա Աբաջյանը փնտրում է թեկնածու Նոտարի օգնական/ Գործավարի հաստիքի համար:
ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ՝ 
- Պատրաստել, խմբագրել, փոփոխել նոտարի կողմից վավերացման ենթակա իրավական փաստաթղթերը (պայմանագրեր, լիազորագրեր, հայտարարություններ և այլն);
- Կազմակերպել քաղաքացիների ընդունելություն, հերթագրում, հանդիպումների ամրագրում;
- Իրականացնել գրասենյակի փաստաթղթաշրջանառության կանոնակարգում;
- Իրականացնել գրասենյակի ընդհանուր գործավարություն, վարել գրանցումները։
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 
- Բարձրագույն կրթություն; իրավագիտության ոլորտում կրթությունը կդիտվի որպես առավելություն;
- Հայերեն, անգելերեն և ռուսերեն լեզուների գերազանց իմացություն;
- Համակարգչային գիտելիքներ` առնվազն MS Word և MS Excell ծրագրերի վարժ տիրապետում;
- Ժամանակի կառավարման հմտություններ;
- Սթրեսային և լարված իրավիճակներում արագ և ճիշտ կողմնորոշվելու և նման իրավիճակներում արդյունավետ աշխատելու կարողություն;
- Նախաձեռնողականություն;
- Բարեհամբույր և համբերատար հաղորդակցման (այդ թվում էլեկտրոնային հեռահաղորդակցման) և բանակցային հմտություններ։
ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 
Նշված պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են իրենց լուսանկարով ինքնակենսագրականը (CV) ուղարկել *****.***********@*****.*** էլ. հասցեին մինչ վերջնաժամկետը՝ նամակի թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը («Նոտարի օգնական/ Գործավար/ Իրավաբան»):
Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.