ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 
«Ակյուղանտ ԱՄ» ընկերությունը փնտրում է նոտարի օգնական նոտարական գրասենյակում աշխատելու համար:
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 
- Բարձրագույն կրթություն; իրավագիտության ոլորտում կրթությունը կդիտվի որպես առավելություն;
- Աշխատանքային փորձը ցանկալի է;
- Հայերենի և ռուսերենի գերազանց իմացություն; անգլերեն լեզվի լավ իմացությունը կդիտվի որպես առավելություն;
- Համակարգչային գիտելիքներ՝ առնվազն MS Word և MS Excel ծրագրերի վարժ տիրապետում;
- Ժամանակի կառավարման հմտություններ;
- Բարեհամբույր և համբերատար հաղորդակցման (այդ թվում էլեկտրոնային հեռահաղորդակցման) և բանակցային հմտություններ:
ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 
Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը **@*********.*** էլեկտրոնային հասցեին` նամակի վերնագրում նշելով «Նոտարի օգնական»:
Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.