ԴՐՈւՅՔ՝ 
Լրիվ դրույք
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 
Վաելկոն ՍՊ ընկերությունն աշխատանքի է հրավիրում օֆիս մենեջերի: Օֆիս մենեջերը պատասխանատու է ընկերության վարչական, տեղեկատվական և կազմակերպչական գործառույթների համար:
ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ՝ 
Օֆիս մենեջերի հիմնական պարտականություններն են՝
- Համակարգել հեռախոսազանգերը, տրամադրել կազմակերպության մասին նախնական տեղեկատվություն;
- Իրականացնել ներքին և արտաքին ATS-ի գործառույթներ՝ ներքին միացումներ, կոնֆերանս զանգերի ստեղծում և այլն;
- Կատարել թարգմանություններ (հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուներով);
- MC Office, Adobe Photoshop, CorelDRAW ծրագրերով իրականացնել ընթացիկ աշխատանքներ;
- Վարել հայաստանյան և արտասահմանյան գործընկերների հետ նամակագրություն;
- Վարել ընկերության վեբ կայքը և սոցիալական կայքերը (Facebook, LinkedIn, Twitter);
- Իրականացնել ընկերության պրեզենտացիոն նյութերի պարբերաբար թարմացումներ՝ բրոշյուրներ, այցեքարտեր, ինֆորմացիոն փաստաթղթեր;
- Հյուրերին և գլխ. տնօրենին ցուցաբերել հյուրընկալություն անհրաժեշտության դեպքում (ջուր, թեյ, սուրճ);
- Վերահսկել գրասենյակի և արտադրատարածքների ամսական կոմունալ վճարումները;
- Ապահովել աշխատողների համազգեստների ձեռքբերումն և առկայությունը;
- Իրականացնել շին. բլոկի աշխատողների անվտանգության նորմատիվային մատյանի նախապատրաստում և անհրաժեշտ ստորագրությունների առկայության վերահսկողություն;
- Իրականացնել փաստաթղթերի ու նամակների արխիվացման աշխատանքները;
- Իրականացնել համակարգչի նյութերի, կայքի փոփոխությունների ամսական արխիվացում;
- Իրականացնել գրասենյակի մաքրության վերահսկողություն և անհրաժեշտ տնտեսական ու գրենական պարագաների առկայության ապահովում:
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 
- Բարձրագույն կրթություն;
- Առնվազն 1 տարվա փորձ համապատասխան բնագավառում;
- Հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուների գերազանց իմացություն;
- MS Office-ի գերազանց իմացություն;
- Adobe Photoshop, CorelDRAW ծրագրերի իմացություն;
- Պարտաճանաչություն;
- Մեծ ծավալի տեղեկատվությունը մտապահելու և հեշտ վերարտադրելու ունակություն;
- Հաղորդակցման և բանակցելու զարգացած հմտություններ;
- Մանրուքների հանդեպ ուշադիր լինելու ունակություն;
- Արագ կողմնորոշվելու և ժամկետները պահպանելու կարողություն;
- Թիմային աշխատանքի իրականացման ունակություն:
ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 
Դիմելու համար անհրաժեշտ է լուսանկարով ինքնակենսագրականը ուղարկել **@*******.** էլ. հասցեին՝ թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը («Օֆիս մենեջեր»):
Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.
ԿԱԶՄԱԿԵՐՊՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆ՝ 
«Վաելկոն» ՍՊ Ընկերությունը 2009թ.-ից Հայաստանի Հանրապետությունում լիցենզավորված գործունեություն իրականացնող առևտրաշինարարական կազմակերպություն է: Շնորհիվ ժամանակի ընթացքում հղկված սկզբունքների և քաղաքականության, Ընկերությունը շուկայում զբաղեցնում է առաջատար դիրք, շարունակաբար զարգացնում և ընդլայնում է գործունեության շրջանակները: Ընկերության առաքելությունն ու կարգախոսն է՝ մշակել և տրամադրել Համալիր Ինժեներական Լուծումներ: Քաղաքականությունն է՝ պահպանել առաջատար դիրքերը, թե' որպես հուսալի մատակարար, թե' որպես շինարար: Ընկերությունը որդեգրել է ՓԱԿ ՑԻԿԼ-ի սկզբունքը՝ այն է. նախագծերի հաշվարկ, ադապտացում և ծավալավորում, գնագոյացման և նախահաշվային բյուջեի կազմում, օգտագործվող սարքավորումների, նյութերի և ապրանքների ներկրում անմիջապես արտադրողից, համալրող կոմպոնենտների արտադրություն, կառուցման, տեղակայման, ավտոմատացման և կարգաբերման աշխատանքների իրականացում՝ առկա սեփական շինարարական ստորաբաժանման ռեսուրսներով, արդյունքում ավարտական հանձնում պատվիրատուին, հետագա երաշխիքային շրջանում անվճար սպասարկման ծառայությամբ:
Վաելկոն ընկերությունը ցուցաբերում է յուրահատուկ մոտեցում յուրաքանչյուր հաճախորդին և նախագծին, տրամադրելով համալիր տեխնիկական լուծումներ, որոնք ընձեռում են ընտրության լայն հնարավորություններ: