ԴՐՈւՅՔ՝ 
Լրիվ դրույք
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 
Ներդրումների Աջակցման Կենտրոնը փնտրում է թեկնածու Օգնականի թափուր հաստիքի համար:
ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ՝ 
- Ընդունել և գրանցել թղթակցությունը (նամակագրությունը), ուղարկել դրանք համապատասխան մարմինների;
- Կազմակերպել և իրականացնել ծառայողական փաստաթղթերի ընդունման, գրանցման (հաշվառման), բաշխման և կատարողներին առաքման, ինչպես նաև ելից փաստաթղթերի գրանցման և առաքման, փաստաթղթերի կատարման ժամկետների հսկողության և գործավարության հետ կապված այլ աշխատանքները;
- Կատարել ղեկավարի կողմից անցկացվող նիստերի և խորհրդակցությունների նախապատրաստման աշխատանքները (անհրաժեշտ նյութերի հավաքագրում, մասնակիցներին անցկացման ժամանակի և օրակարգի մասին տեղեկացում, նրանց գրանցում):
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 
- Գրությունների գրագետ կազմման հմտություններ;
- Mulberry 2.0 էլեկտրոնային փաստաթղթաշարժի համակարգի իմացություն;
- Պետական համակարգում աշխատելու փորձ;
- Հաճախորդների սպասարկման հմտություն;
- Հաղորդակցման և նախաձեռնողականության հմտություններ;
- Համակարգչային գիտելիքներ (MS Word, Excel, PowerPoint, Outlook և Internet);
- Անգլերեն և ռուսերեն լեզուների իմացություն:
ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 
Բոլոր հետաքրքրված և համապատասխան որակավորում ունեցող անձինք կարող են ուղարկել ինքնակենսագրական (CV) **@***.** էլ․ հասցեին՝ նամակի թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը («Օգնական»):
Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.
ԿԱԶՄԱԿԵՐՊՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆ՝ 
Կազմակերպության մասին տեղեկություն ստանալու համար հետևեք հղմանը՝
http://www.isc.am/ :