ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 
Գրանդ Քենդի ընկերությունն աշխատանքի է հրավիրում մարդկանց՝ Ագարակաձորի բազայի օպերատորի հաստիքը զբաղեցնելու նպատակով:
ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ՝ 
- Մեծածախ/մանրածախ պատվերների հավաքում համակարգչային ծրագրով և ձևակերպում;
- Արտադրանքի շրջանառության և իրացման վերաբերյալ հաշվետվությունների կազմը;
- Նոր ապրանքների մուտքագրում համակարգչային ծրագրով և ապրանքների վերագնահատում;
- Մանրամեծածախ առևտրի առաքիչների փաստաթղթերի սպասարկում;
- Առաքիչների կողմից օրական վաճառքի արդյունքների ներկայացում վերադասին;
- Պատվերների ընդունում, համակարգում տրամադրում և շուկայագետներին;
- Օրվա ընթացքում եղած դեֆիցիտային ապրանքների ցուցակի պատրաստում;
- Վաճառքի համար ոչ պիտանի ապրանքների վերադարձի ձևակերպում և մուտքագրում;
- Ապրանքների, գնացուցակների և հաշվետվությունների, պահանջագրերի, զեկուցագրերի, հաշիվ-ապրանքների, այլ փաստաթղթերի պատրաստումի համակարգչային տեսք;
- Առաքիչների կողմից օրական վաճառքի ձևակերպում և մնացորդի ավտոմատացված գործընթացի հսկում, երթուղիների փոփոխության աշխատանքներ Smart Sale ծրագրով;
- Վերադասի կողմից տրված աշխատանքի հետ կապված այլ ծառայողական առաջադրանքների կատարում:
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 
-
ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 
Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը *****@**********.** էլ. հասցեին կամ դիմել Գրանդ Քենդի ընկերության Ագարակաձորի բազա:
Հասցե՝ ՀՀ Վայոց Ձորի Մարզ, գ. Ագարակաձոր, Շահումյան 2 կամ զանգահարել 099-988-124, 077-770-066, 010-446-334, 010-446-383 հեռախոսահամարներով:
Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.