ԴՐՈւՅՔ՝ 
Աշխատանքային օրերը և ժամերը: Երկուշաբթիից ուրբաթ, 09:00-18:00
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 
Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակն իր թիմը համալրելու նպատակով հայտարարում է մրցույթ՝ Պահանջներն ընդունող մասնագետ-իրավաբանի թափուր հաստիքի համար: Ստորև ներկայացվում են աշխատանքի պայմանները և աշխատակցին ներկայացվող պահանջները:
ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ՝ 
- Ընդունել Գրասենյակի հաճախորդներին, սպասարկել հեռախոսազանգեր, պատասխանել հաճախորդների գրություններին, տրամադրել համապատասխան խորհրդատվություն;
- Կազմել իրավական փաստաթղթեր, բողոք-պահանջներ, պահանջ-դիմումներ և այլ գրություններ;
- Հետևել ֆինանսական համակարգի ոլորտում իրականացվող օրենսդրական փոփոխություններին, այդ մասին իրազեկել թիմին, մասնակցել տարբեր իրավական քննարկումների;
- Իրականացնել խմբի ղեկավարի կողմից հանձնարարված այլ աշխատանքներ:
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 
.
Նվազագույն պահանջներ
- Բարձրագույն կրթություն իրավագիտության ոլորտում (գերազանց առաջադիմություն ունեցողներին կտրվի նախապատվություն);
- Հայերենի գերազանց իմացություն, անգլերենի և ռուսերենի լավ իմացություն;
- Համակարգչային գիտելիքների առկայություն, MS Office փաթեթի տիրապետում;
- Աշխատանքային փորձի առկայությունը կդիտվի որպես առավելություն:
Անհրաժեշտ հմտություններ
- Թիմում աշխատելու կարողություն;
- Ճկունություն և նախաձեռնողականություն;
- Բանավոր և գրավոր հաղորդակցության կարողություն;
- Ժամանակի կառավարման հմտություններ;
- Համբերատարություն, շփման մեջ զսպվածություն;
- Կոնֆլիկտային իրավիճակները հարթելու ունակություն:
ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 
Նշված պահանջներին համապատասխանող անձինք կարող են իրենց ինքնակենսագրականներն ուղարկել ****@***.** էլեկտրոնային փոստի հասցեին՝ վերնագրում նշելով Պահանջներն ընդունող մասնագետ-իրավաբան: Խնդրում ենք ինքնակենսագրականներն ուղարկել միայն հայերեն: Այլ լեզուներով ուղարկված ինքնակենսագրականները չեն դիտարկվելու:
Դիմելու վերջնաժամկետը ս/թ հուլիսի 20-ն է:
Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.
ԿԱԶՄԱԿԵՐՊՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆ՝ 
Հաշտարարի գրասենյակը իրավասու է քննել
• ֆիզիկական անձանց,
• ՀՀ հարկային օրենսգրքի համաձայն, միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվող անհատ ձեռնարկատերերի կամ իրավաբանկան անձանց,
• ֆինանսական կազմակերպությանը պարտավորությունների ապահովման միջոց տրամադրած անձանց (օրինակ՝ երաշխավոր, գրավ տրամադրած անձ և այլն) կողմից ներկայացված պահանջ-դիմումները:
Գրասենյակ կարող են դիմել 10 մլն ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը չգերազանցող գույքային, ինչպես նաև վարկային տեղեկատվության վերաբերյալ կամ դրա հետ կապված ոչ գույքային բնույթի պահանջներով։ Սպառողը Հաշտարարին պահանջ-դիմում կարող է ներկայացնել ՀՀ տարածքում գործող հետևյալ ֆինանսական կազմակերպությունների դեմ`
- Բանկեր
- Վարկային կազմակերպություններ
- Ապահովագրական ընկերություններ
- Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո
- Ապահովագրական բրոքերներ
- Ներդրումային ընկերություններ
- Գրավատներ
- Արտարժույթի առքուվաճառք իրականացնող անձինք
- Արտարժույթի դիլերային-բրոքերային առքուվաճառք իրականացնող անձինք
- Դրամական փոխանցումներ իրականացնող անձինք:
Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակ
Հաշտարար` Փիրուզ Սարգսյան
Հասցե` ք. Երևան, Մ. Խորենացի փողոց 15
«Էլիտ Պլազա» բիզնես կենտրոն, 7-րդ հարկ
Հեռ.` (+ 374 60) 70-11-11
Ֆաքս` (374 10) 58 24 21
Էլ. հասցե`
info@fsm.am,
www.fsm.amՖինանսական համակարգի հաշտարարի գրասենյակն աշխատում է երկուշաբթիից ուրբաթ, ժամը 9:00-ից մինչև 18:00, ընդմիջման ժամ` 13:00-ից 14:00:
The Office of the Mediator is competent to consider demand-complaints of
• Individuals,
• Individual entrepreneurs or legal entities which, in accordance with the RA Tax Code, are the subject of microenterprises,
• Guarantors and pledgers,
The Office of FSM of Armenia is empowered with a right to examine actions presenting a property claim not exceeding ten million Armenian drams or its foreign exchange equivalent amount or a non-property claims related to credit information. The consumer can present a complaint/claim against following financial organizations acting in Armenia:
- Banks
- Credit organization
- Insurance companies
- Armenian auto insurers’ bureau
- Insurance brokers
- Investment companies
- Pawnshops
- Currency exchangers
- Currency dealer-brokers
- Money transmitters
Financial System Mediator Office
Mediator: Piruz Sargsyan
Address: Yerevan, “Elite Plaza” Business Center,
7th floor 15 Khorenatsi str.,
Tel.: (+ 374 60) 70-11-11
Fax: (374 10) 58 24 21
E-mail:
info@fsm.am,
www.fsm.amFinancial System Mediator Office working hours: Mondey to Friday: 9:00-18:00, Lunch: 13.00-14.00
Офис Примирителя вправе рассмотреть требование-заявление:
• физических лиц,
• индивидуальных предпринимателей или юридических лиц, которые в соответствии с Налоговым кодексом РА являются субъектом микропредприятий,
• поручители и лица, предоставившие залог.
В Офис могут обратиться с имущественным требованием, которое не должно превышать 10 млн драмов или эквивалентной суммы в иностранной валюте, а также о кредитной информации или связанными с этим требованиями неимущественного характера. Потребитель может предъявить требование-заявление против следующих финансовых организаций действующих на территории Армении:
- Банки
- Кредитные организации
- Страховые компании
- Бюро автостраховщиков Армении
- Страховые брокеры
- Инвестиционные компании
- Ломбарды
- Лица, осуществляющие куплю-продажу инвалюты
- Лица, осуществляющие дилерско-брокерскую куплю-продажу инвалюты
- Лица, осуществляющие денежные переводы
Офис Примирителя финансовой системы
Примиритель: Пируз Саркисян
Адрес: Ереван ул. Хоренаци 15,
"Элит Плаза" бизнес центр, 7 этаж
Телефоны: (+ 374 60) 70-11-11
Факс: (374 10) 58 24 21
Эл. адрес:
info@fsm.am,
www.fsm.amРабочее время офиса Примирителя финансовой системы: понедельник-пятница: 9.00-18.00, обед: 13.00-14.00