ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 
Եթե դու ձգտում ես գտնել out-of-box լուծումներ և օգտագործել նորագույն տեխնոլոգիաներ, ունես միջանձնային և հաղորդակցման զարգացած հմտություններ, թիմում աշխատելու կարողություն, պատասխանատվության բարձր զգացում, ապա Էվոկաբանկը սպասում է քեզ:
ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ՝ 
- Գրավադրված անշարժ և շարժական գույքերի վերաբերյալ փոփոխությունների կատարման մասին համաձայնությունների կամ թույլտվությունների տրամադրում;
- Գրավադրված գույքերի վերաբերյալ գրավի իրավունքի դադարեցման, վարձակալությամբ հանձնելու, կամ այլ փոփոխություններ կատարելու վերաբերյալ;
- Գրավադրված գույքերի մասով կատարված փոփոխությունների վերաբերյալ ծրագրային նշումների իրականացում;
- Նոտարական գրասենյակ կամ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե ներկայացվող համաձայնությունների կամ թույլտվությունների թղթային պատրաստման աշխատանքների իրականացում;
- Անմիջական ղեկավարի կողմից այլ առաջադրանքների իրականացում:
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 
- Բարձրագույն կրթություն ֆինանսական ոլորտում;
- Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ բանկային ոլորտում՝ Իրավաբանական բաժնում;
- ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի իմացություն;
- ՀԾ համակարգի իմացությունը ցանկալի է;
- Հաղորդակցման, թիմում աշխատելու հմտություններ;
- Նախաձեռնողականություն և պատասխանատվություն;
- Գրավոր և բանավոր հաղորդակցման գերազանց հմտություններ;
- Արագ փոփոխվող միջավայրում արդյունավետ աշխատելու կարողություն;
- Ռուսերենի և անգլերենի լավ իմացություն:
ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 
Ուղարկել ինքնակենսագրություն (CV) **@*****.** էլեկտրոնային հասցեին` վերնագրում նշելով «Պայմանագրային Ապահովման Բաժնի Մասնագետ»:
Հարցազրույցի կհրավիրվեն միայն նական ընտրությունն անցած անձինք:
Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.
ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ 
Միացի'ր Էվոկաբանկը թիմին և ստացի'ր.
- Առողջության ապահովագրություն;
- Evocabank-ի ծառայությունների արտոնյալ պայմաններ, ապահովագրական ծառայությունների զեղչեր;
- Բարձր կատարողական, տոնական և տարեվերջյան բոնուսներ;
- Պարգևատրումներ ծննդյան օրերին, ամուսնանալիս և երեխա ունենալիս;
- Ազատ օրեր;
- Ընդմիջման հարմարավետ գոտի;
- Նորաոճ dress code;
- Նորարար և ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած միջավայր;
- Շարունակական կրթության և կարիերայի աճի անվերջ հնարավորություններ;
- Միջազգային կոնֆերանսներ և գործուղումներ արտերկիր: