ԴՐՈւՅՔ՝ 
Ճկուն գրաֆիկ
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 
«Իրավունքի կողմ» իրավապաշտպան ՀԿ-ն հայտարարում է փաստաբանի թափուր հաստիքի մրցույթ։
ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ՝ 
- Տրամադրել իրավաբանական խորհրդատվություն ՀԿ շահառուներին;
- Ապահովել ներկայացուցչություն ՀՀ դատարաններում և այլ պետական մարմիններում, ոչ կառավարական տեղական և միջազգային կառույցներում;
- Համագործակցել պետական, տեղական ինքնակառավարման և իրավական մարմինների հետ;
- Անհրաժեշտության դեպքում հանդես գալ օրենսդրական նախաձեռնությունների առաջարկներով;
- Իրականացնել իրավաբանական հետազոտություններ;
- Փաստաթղթավորել շահառուների իրավունքների խախտումները;
- Պատրաստել զեկույցներ և վերլուծություններ մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ;
- Պատրաստել ՀԿ-ի աշխատանքային պայմանագրերը, անհրաժեշտ իրավական փաստաթղթերը, ներքին կանոնակարգերը և այլն;
- Մշակել և մատուցել ուսուցողական մոդուլներ մարդու իրավունքների, խտրականության և խոշտանգումների կանխարգելման, խոսքի ազատության, ատելության խոսքի և ատելության հանցագործության և գենդերային հավասարության խնդիրների վերաբերյալ;
- Կատարել աշխատանքի հետ կապված այլ գործողություններ:
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 
- Փաստաբանական գործունեության արտոնագրի առկայություն;
- Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ; աշխատանքային փորձը
քաղաքացիական հասարակության կազմակերպություններում կդիտվի որպես առավելություն;
- ՀՀ քրեական և քաղաքացիական օրենսգրքի գերազանց իմացություն;
- Համակարգչային գիտելիքներ;
- Հարցաշարերի, զեկույցների և այլ փաստաթղթերի կազմման հմտություններ;
- Պատասխանատվություն, ճշտապահություն, միջանձնային հաղորդակցման հմտություններ;
- Թիմային աշխատանքի և ժամանակի արդյունավետ կառավարման հմտություններ;
- Առանցքային առաջնահերթություն է հանդուրժողականությունը և խտրականության բացառումը, հարգանքը մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների նկատմամբ:
ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 
Վերոնշյալ պահանջներին համապատասխանող անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը (CV) և մոտիվացիոն նամակը՝ հայերեն կամ անգլերեն լեզուներով rightsidengo@gmail էլ․ հասցեին մինչև վերջնաժամկետի ավարտը՝ նամակի վերնագրում նշելով «Փաստաբան»:
Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.
ԱՇԽԱՏԱՎԱՐՁ՝ 
Պայմանագրային
ՈՎ ԿԱՐՈՂ Է ԴԻՄԵԼ՝ 
Փաստաբաններ