ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 
«ԱյԴի Բանկ» ՓԲԸ-ն փնտրում է փորձառու, մոտիվացված և հմուտ թեկնածու, որը պատասխանատու կլինի ստորև նշված պարտականությունները կատարելու համար:
ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ՝ 
- Ներգրավել ՓՄՁ հաճախորդներ;
- Վարել ՓՄՁ հաճախորդների ներգրավման տվյալների բազաները;
- Իրականացնել հաճախորդների պորտֆելի սպասարկում և տրամադրել խորհրդատվություն;
- Իրականացնել հաճախորդից բոլոր պրոդուկտների ստացվելիք եկամտաբերության հաշվարկ (օրինակ` տրամադրվելիք վարկից, փոխանցումներից, ՊՈՍ տերմինալից, հաշիվներից և այլնից ստացվող եկամուտներ);
- Իրականացնել հարցումներ վարկային ռեգիստրից՝ համաձայն ներքին և նորմատիվ իրավական ակտերի;
- Բաժնի աշխատանքի արդյունավետության բարձրացման նպատակով առաջարկներ ներկայացնել;
- Մասնակցել բաժնի աշխատանքներին առնչվող իրավական ակտերի մշակման գործընթացին։
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 
- Բարձրագույն կրթություն;
- Աշխատանքային փորձ ֆինանսական/ բանկային ոլորտում;
- Համակարգչային գիտելիքներ;
- Բանկային պրոդուկտների և ծառայությունների իմացություն;
- Բանկային օրենսդրության իմացություն;
- Վերլուծական մտածողություն;
- Հայերեն և ռուսերեն լեզուների լավ իմացություն; անգլերենի իմացությունը կդիտարկվի որպես առավելություն;
- Խնդիրների արագ և արդյունավետ լուծման կարողություններ;
- Թիմում արդյունավետ աշխատելու ունակություն:
ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 
Եթե Ձեր գիտելիքները, մասնագիտական փորձը և որակավորումները համապատասխանում են վերը նշված հաստիքի պահանջներին և Դուք հետաքրքրված եք միանալու ԱյԴի Բանկի թիմին, խնդրում ենք լրացնել հայտարարությանը կից ներկայացված դիմում-հայտը և այն ուղարկել **@******.** էլ. փոստի հասցեին՝ մինչև հայտարարության վերջնաժամկետը՝ վերնագիր (subject) տողում պարտադիր նշելով հաստիքի անվանումը («ՓՄՁ Հաճախորդների Հետ Աշխատանքների Առաջատար Մենեջեր»)։ Հարցազրույցի կհրավիրվեն նախնական ընտրությունն անցած դիմորդները։
Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.
ԿԻՑ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ՝
Դիմում-հայտ - ID Bank Application Form.zip
ԿԱԶՄԱԿԵՐՊՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆ՝ 
«ԱյԴի Բանկ»-ը հիմնադրվել է 1990թ.-ին «Անելիք Բանկ» անվանումով, իսկ 2018թ․ Հունիսի 4-ից Բանկը ներկայանում է «ԱյԴի Բանկ» ՓԲԸ անվանումով։
«ԱյԴի Բանկ»-ի առաքելությունն է հաճախորդների համար լինել առաջին ընտրության լավագույն նորարար Բանկ՝ ` հաճախորդներին տրամադրելով անհատական մոտեցմամբ արդիական թվային լուծումներ։ Բանկի մասին հավելյալ տեղեկատվության համար կարող եք այցելել Բանկի պաշտոնական կայքէջ
https://www.idbank.am/: