ԴՐՈւՅՔ՝ 
Լրիվ դրույք
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 
Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը իր ծրագրերի իրականացման համար փնտրում է փորձաքննող ինժեներ:
ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ՝ 
- Իրականացնել ծրագրերի սոցիալական, տեխնիկական և տնտեսական ոլորտների գնահատում, առաջնորդվելով ՀՏԶՀ-ի չափանիշներով;
- Կատարել ծրագրերի փորձաքննության և իրականացման համար անհրաժեշտ փաստաթղթերի առկայության ապահովում և ուսումնասիրություն;
- Իրականացնել նախագծա-նախահաշվային փաստաթղթերի վերլուծություն և գնահատում;
- Համագործակցել ծրագրերի իրականացման կոմիտեների և տեղական իշխանությունների հետ;
- Պատրաստել փորձաքննության հաշվետվություններ;
- Իրականացնել շինարարության ընթացքում նախագծերի և աշխատանքների ծավալների փոփոխության վերաբերյալ առաջարկների ուսումնասիրություն և գնահատում;
- Իրականացնել ծրագրերի բաժնի պետի, փորձաքննության և վերլուծության խմբի ղեկավարի հանձնարարությամբ այլ գործառույթներ:
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 
- Ճարտարապետի կամ շինարար-ճարտարագետի բարձրագույն կրթություն, հետևյալ մասնագիտացմամբ՝ արդյունաբերական և քաղաքացիական շինարարություն կամ ճարտարագետ-հիդրոտեխնիկ;
- Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ նախագծման և շինարարության վերահսկման բնագավառներից յուրաքանչյուրում;
- Համակարգչային գիտելիքներ (MS Office, AutoCAD);
- Հայերեն լեզվի գերազանց իմացություն; ռուսերեն և անգլերեն լեզուների իմացություն:
ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 
Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը *.*********@****.** էլ. հասցեին՝ նամակի թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը («Փորձաքննող Ինժեներ»):
Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.
ԿԱԶՄԱԿԵՐՊՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆ՝ 
Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամ. Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը (ՀՏԶՀ) մինչև 2015թ. դեկտեմբեր ամիսը գործել է Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամ (ՀՍՆՀ) անվան տակ: ՀՍՆՀ ստեղծվել է 1996թ., հաջողությամբ ավարտել է Միջազգային զարգացման ընկերակցության կողմից ֆինանսավորվող երեք վարկային ծրագրեր` 1996-2000թթ. ՀՍՆՀ I (վարկ 2784-AM), 2000-2006թթ.` ՀՍՆՀ II (վարկ թիվ 3348-AM) և 2006-2015թթ.` ՀՍՆՀ III Ծրագիրն իր հիմնական վարկային ֆինանսավորմամբ (վարկ թիվ 4238-AM) և երեք լրացուցիչ ֆինանսավորումներով (4548-AM, 7847-AM և 5071-AM): ՀՍՆՀ իր գործունեության 20 տարիների ընթացքում իրականացրել է ավելի քան 900 փոքրամասշտաբ ենթակառուցվածքների վերականգնման ծրագրեր:
Նկատի ունենալով ՀՍՆՀ-ի արդյունավետ գործունեությունը փոքրածավալ սոցիալ-տնտեսական ենթակառուցվածքների վերականգնման գործում, ՀՀ Կառավարությունը որոշել է շարունակել հիմնադրամի գործունեությունը և աստիճանաբար անցնել դեպի ավելի լայնածավալ միջհամայնքային ենթածրագրերի իրականացմանը: ՀՀ կառավարության 2014թ. դեկտեմբերի 25-ի #1521-Ն որոշման համաձայն, Սոցիալական ներդրումների հիմնադրամը վերակազմավորվել է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի: Այն գործում է որպես ինքնավար հաստատություն, որը ղեկավարվում է Խորհրդի կողմից: