ՄՐՑՈւՅԹԻ ՏԵՍԱԿԸ՝ 
Բաց
ՄԱՆՐԱՄԱՍՆ ՆԿԱՐԱԳՐՈւԹՅՈւՆ՝ 
ՔԱՐԴ հիմնադրամը իրականացնում է «ՀՀ-ում կենդանիների համարակալման և հաշվառման համակարգի ներդրում» ծրագիրը Ավստրիական զարգացման գործակալության ֆինանսավորմամբ: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ իրականացնել նախապես մշակված PR ռազմավարությունը։
Հիմնադրամը հրավիրում է մասնակցելու ծրագրի շրջանակներում իրականացվելիք վերոնշված ծառայությունների մատուցման գնահարցմանը:
Մասնակիցը պետք է գրանցված լինի որպես իրավաբանական անձ, կամ անհատ ձեռնարկատեր (ԱՁ), ունենա համապատասխան աշխատանքների կատարման փորձ։
ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 
Հետաքրքրված կազմակերպություններին, կամ անհատ ձեռնարկատերերին սույն հրավերին կցված ToR-ի գնային առաջարկի աղյուսակը անհրաժեշտ է լրացնել և տեխնիկական բնութագրի հետ ուղարկել *****.********@****.** և ****.*********@****.** էլ. հասցեներին մինչև վերջնաժամկետի ավարտը՝ վերնագրում նշելով «PR - Գնային առաջարկ» անվանումը։
Կնիք չունեցող անհատ ձեռնարկատերերը գնային առաջարկի հետ պետք է ներկայացնեն նաև պետական ռեգիստրի վկայականի, կամ քաղվածքի լուսապատճենը։
Ընտրված մասնակցին սահմանված կարգով կառաջարկվի կնքել ծառայությունների մատուցման պայմանագիր:
Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.
ԿԻՑ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ՝
Տեխնիկական առաջադրանք - PR ToR V2.docx
ԿԱԶՄԱԿԵՐՊՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆ՝ 
ՔԱՐԴ հիմնադրամի մասին լրացուցիչ տեղեկության համար հետևեք հղմանը՝
http://www.card.am/en: