ԴՐՈւՅՔ՝ 
Ամբողջ դրույք
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 
Գրանդ Քենդի ընկերությունը փնտրում է Քիմիկ/ Որակի Վերահսկողության Բաժնի Մասնագետ իր թիմին միանալու համար:
ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ՝ 
- Հետևել տեխնոլոգիական պրոցեսների և բաղադրագրերի համապատասխանությանը սահմանված պահանջներին;
- Հետևել արտադրամասի սան. հիգիենիկ վիճակի պահպանմանը;
- Բացահայտել թողարկված արտադրանքի անհամապատասխանությունները;
- Իրականացնել բաղադրագրով սահմանված ֆիզիկո-քիմիական ցուցանիշների համապատասխանության փորձարկումներ:
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 
- Աշխատանքային փորձը սննդի արտադրության ոլորտում կդիտվի որպես առավելություն:
ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 
Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը *****@**********.** էլ. հասցեին՝ նամակի թեմա դաշտում գրելով հաստիքի անվանումը («Քիմիկ/ Որակի Վերահսկողության Բաժնի Մասնագետ»):
Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.