ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 
Վարկային և Գործառնական ինչպես նաև ֆինանսական ոլորտին բնորոշ այլ ռիսկերի կառավարման պրակտիկ աշխատանք, ոլորտում փորձառություն ունեցող մասնագետի համար։
ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ՝ 
- Նույնականացնել, գնահատել, կառավարել ռիսկերը;
- Մշակել դրանց կառավարման ընթացակարգեր;
- Մշակել աշխատանքային պլաններ և դրանց իրականացման վերաբերյալ ներկայացնել կառավարչական հաշվետվություններ։
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 
Չի պահանջվում, սակայն առկայության դեպքում հաշվի է առնվում։
ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 
Աշխատանքին դիմելու համար, խնդրում ենք ինքնակենսագրականը` CV-ն ներկայացնել ****@*************.** էլ փոստին:
Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.
ԿԱԶՄԱԿԵՐՊՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆ՝ 
«Կրեդիտ Կոնցեպտ»-ը ունիվերսալ վարկային կազմակերպություն է, որը գրանցված և լիցենզավորված է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: Ընկերությունը գործում է ոչ միայն փող աշխատելու, այլև ավելի լավ աշխարհ ստեղծելու սոցիալական առաքելությամբ: Մեր հաճախորդների առաջնահերթությունները նաև մերն են: