ԴՐՈւՅՔ՝ 
Ամբողջ դրույք
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 
«Քրոու ընդ Ասատրյանս» ՍՊԸ (Քրոու Արմենիա) փնտրում է գլխավոր հաշվապահ իր թիմը համալրելու նպատակով:
ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ՝ 
- Կազմել հաշվապահական փաստաթղթեր;
- Իրականացնել դեբիտորական և կրեդիտորական պարտքերի հաշվառում;
- Կատարել ձևակերպումներ հաշվապահական ծրագրում;
- Կազմել աշխատավարձի, նպաստների, արձակուրդային հաշվարկների և այլ վճարային փաստաթղթեր;
- Պատրաստել հաշիվներ;
- Բանկի քաղվածքները մուտքագրել հաշվապահական ծրագիր;
- Պատրաստել այլ անհրաժեշտ փաստաթղթեր:
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 
- Բարձրագույն կրթություն (առնվազն բակալավրի աստիճան);
- Ծանրաբեռնված աշխատանքի պատրաստակամություն;
- Առաջադրանքները ժամանակին և որակով իրականացնելու ունակություն;
- Վերլուծական հմտություններ;
- Անգլերեն և ռուսերեն լեզուների լավ տիրապետում;
- Microsoft Office փաթեթի լավ տիրապետում;
- ՀԾ-հաշվապահական ծրագրի իմացություն։
ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 
Հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը *******@*****.** էլ. հասցեին՝ նամակի թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը («Գլխավոր հաշվապահ»):
Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.
ԿԱԶՄԱԿԵՐՊՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆ՝ 
«Քրոու ընդ Ասատրյանս» ՍՊԸ Crowe Global-ի մաս է հանդիսանում: Crowe Global- ը մասնագիտական ծառայություններ է մատուցում 130 երկրներում։ Այն աշխարհում հաշվապահական ընկերությունների 8-րդ խոշորագույն ցանցն է։ Crowe Global- ը բաղկացած է 220 ֆիրմաներից՝ ավելի քան 42,000 աշխատակիցներով։