ԴՐՈւՅՔ՝ 
Քաղաքացիաիրավական /ծառայությունների մատուցման
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 
«Ակցիա սովի դեմ հիմնադրամ»-ի հայաստանյան մասնաճյուղը հայտարարում է շինարար/ճարտարապետի թափուր հաստիք, ով պետք է իրականացնի ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գործող սոցիալական բնակարանների/շենքերի վերանորոգման ծախսերի գնահատում և դրանց ֆինանսական հաշվարկ։
ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ՝ 
- Անցկացնել ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գործող սոցիալական բնակարանների/շենքերի վերանորոգման ծախսերի գնահատում և իրականացնել դրանց ֆինանսական հաշվարկը;
- Կազմել սոցիալական բնակարանների/շենքերի մանրամասն ծավալաթերթ՝ իրականացված վերանորոգման ծախսերի գնահատման հիման վրա;
- Մշակել և կազմել գնահատված սոցիալական բնակարանների/ շենքերի հատակագծերը, որոնք արտացոլում են դրանց իրական չափերը;
- Կազմել համապարփակ հաշվետվություն՝ ներառելով իրականացված գնահատման և հաշվարկների արդյունքները, ինչպես նաև բնակարանների/շենքերի հատակագծերը։
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 
- Բարձրագույն կրթություն շինարարության/ճարտարապետության ոլորտներում;
- Շինարարության ոլորտում առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ;
- Համապատասխան ոլորտում արտոնագրի կամ հավաստագրի առկայություն;
- Կազմակերպչական և պլանավորման հմտություններ;
- Շահագրգիռ կողմերի և շահառուների հետ ամենօրյա հաղորդակցության հմտություններ;
- Համակարգչային գերազանց գիտելիքներ MS-Office կիրառական ծրագրակազմով (MS Word, Excel, Power Point);
- AutoCAD/ArchiCAD կամ նմանատիպ տեխնիկական նախագծման ծրագրերի խորն իմացություն;
- Նախագծերի իրականացման վայրեր հաճախ ճամփորդելու պատրաստակամություն;
- Հայոց լեզվի գերազանց իմացություն;
- Անգլերենի կամ ռուսերենի իմացությունը դիտարկվում է էական առավելություն;
- Շատ լավ հաղորդակցման հմտություններ;
- Վերլուծական կարողություն և զեկույցներ պատրաստելու հմտություններ;
- Թիմային աշխատանքի կարողություն՝ բարձր արհեստավարժության զգացումով և կազմակերպության հանդեպ հավատարմությամբ;
- Գենդերային հավասարության վերաբերյալ գիտելիքների առկայություն;
- Մարդասիրական արժեքներով առաջնորդվելու կարողություն;
- Աշխատանքային ժամերի և աշխատանքի վայրի առընչությամբ ճկունություն։
ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 
Խնդրում ենք ուղարկել Ձեր ինքնակենսագրականը և Ձեր կողմից ակնկալվող օրական վարձատրության չափը` առանց ՀՀ օրենսդրությամբ սահմանված հարկերի, հետևյալ էլեկտրոնային հասցեին ***********@**.********.*** նշելով «Շինարար/ճարտարապետ» որպես նամակի վերնագիր։
Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.
ԱՇԽԱՏԱՎԱՐՁ՝ 
Խնդրում ենք ուղարկել Ձեր կողմից ակնկալվող օրական վարձատրության չափը` առանց ՀՀ օրենսդրությամբ սահմանված հարկերի։
ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ 
- Աշխատանքային վայրը՝ քաղաք Երևան, հաճախակի ճամփորդություն մարզեր։
- Փոխադրամիջոցը տրամադրվում է «Ակցիա սովի դեմ հիմնադրամ»-ի կողմից:
- Վճարումները իրականացվելու են ամսական կտրվածքով` աշխատանքային ժամանակացույցը հաստատելուց և ամսական հաշվետվությունները ներկայացնելուց հետո։
- Աշխատակիցն ինքն է պատասխանատու իր ապահովագրության համար։
Միայն մրցույթի առաջին փուլ անցած թեկնածուների հետ կապ կհաստատվի։
Հեռախոսով կամ գրասենյակ այցելությամբ հավելյալ տեղեկատվություն չի տրամադրվում
Տեղեկություն՝ Թափուր պաշտոնին առընչվող հայտադիմումները համարվում են «Ակցիա սովի դեմ հիմնադրամ»-ի սեփականություն
ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ՝ 
«Ակցիա սովի դեմ» - Իսպանիան, «Ակցիա սովի դեմ» միջազգային ցանցի անդամ կառույց է, որն ապաքաղաքական, ոչ դավանաբանական և շահույթ չհետապնդող կազմակերպություն է: «Ակցիա սովի դեմ» կազմակերպությունը միջազգային մարդասիրական կազմակերպություն է, որը պայքարում է սովի և դրա արմատական պատճառների դեմ ամբողջ աշխարհում: 1979 թվականին Ֆրանսիայում հիմնադրված և 30 ու ավել տարիների հակամարտությունների գոտիներում, բնական աղետներում և սննդային ճգնաժամերին արձագանքելու գործում փորձ ունեցող միջազգային կարևորագույն կազմակերպություններից մեկն է, որը մասնագիտացած է սովի և դրա հիմնական պատճառների վերացման գործում: