ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 
․
ՍՄԱՐԹ ծրագրերի ընդլայնման համակարգողը պատասխանատու է ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնների նոր բացվող կրթական հաստատությունների մեկնարկի նախագծերի մշակման, դրանց արդյունավետ գործարկման և շարունակական զարգացման համար։ Նա նպաստելու է ՍՄԱՐԹ կրթակարգի մոդելի հարմարեցմանը նոր համայնքներում՝ համադրելով Լոռու ՍՄԱՐԹ կենտրոնի հաջողված փորձը և առաջարկելով նորարարական լուծումներ։
ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ՝ 
․
Կազմակերպչական աշխատանքներ
- Մշակել և իրականացնել ՍՄԱՐԹ կենտրոնների մեկնարկի ռազմավարական/մարտավարական պլանները;
- Կազմակերպել նոր կենտրոնների թիմերի ձևավորման գործընթացը՝ ընդգրկելով տեղական և ՔՈԱՖ-ի փորձառու մասնագետներին;
- Մշակել նոր կենտրոնների կազմակերպչական կառուցվածքը, աշխատանքային նկարագրերը և բյուջետային մոդելները՝ թիմի հետ համագործակցությամբ;
- Համակարգել նոր ՍՄԱՐԹ կենտրոնների համայնքային իրազեկման և ներգրավման գործընթացները;
- Իրականացնել պարբերական հանդիպումներ համայնքային, պետական և մասնավոր կառույցների ներկայացուցիչների հետ՝ համագործակցության հնարավորություններ ստեղծելու համար;
- Իրականացնել գործընկեր կառույցների կարիքների ուսումնասիրություն, ինչը թույլ կտա նոր կենտրոններում համագործակցության մոդելներ ներդնել:
Կրթական բովանդակություն և որակի ապահովում
- Աջակցել նոր ՍՄԱՐԹ կենտրոնների կրթակարգի մշակմանը՝ տեղային առանձնահատկություններին համապատասխան;
- Մշակել կրթական ծրագրերի ներդրման և գնահատման մեխանիզմներ;
- Համակարգել կենտրոնների ազդեցության չափման համակարգի ստեղծումն ու ներդրումը՝ ծրագրերի արդյունավետությունը գնահատելու նպատակով;
- Իրականացնել մարզային ուսումնասիրություններ՝ կրթական պահանջները և աշխատաշուկայի միտումները վերլուծելու համար;
- Ներգրավվել կրթական բովանդակության մշակման աշխատանքներում՝ համագործակցելով բովանդակության ստեղծող փորձագետների հետ։
Մեթոդական աշխատանքներ
- Համակարգել ուսումնական նյութերի և մեթոդական ուղեցույցների մշակումը նոր կենտրոնների թիմերի համար՝ ներառելով կրթական և տեխնիկական գործընթացների քարտեզագրումը;
- Աջակցել նոր աշխատակիցների վերապատրաստման գործընթացին՝ ապահովելով նրանց ինտեգրումը ՍՄԱՐԹ կրթակարգին;
- Առաջարկել կրթական ծրագրերի ժամանակացույցի և լոգիստիկայի լուծումներ՝ տարածաշրջանային առանձնահատկություններին համապատասխան։
Կառավարման և թիմային աշխատանքներ
- Համակարգել ծրագրային հանձնաժողովի հանդիպումները և ապահովել որոշումների իրականացման ընթացքը;
- Մշտապես համագործակցել Լոռու ՍՄԱՐԹ կենտրոնի և ՔՈԱՖ-ի այլ ստորաբաժանումների հետ՝ լավագույն փորձը կիրառելու և նորարար լուծումներ առաջարկելու համար;
- Պարբերաբար ներկայացնել հաշվետվություններ և առաջարկություններ ղեկավար թիմին՝ կենտրոնների ընդլայնման գործընթացների և առաջընթացի վերաբերյալ:
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 
․
Կրթություն: Բակալավրի կամ մագիստրոսի աստիճան կրթության կառավարման, հանրային կառավարման, կամ հարակից ոլորտներում։
Փորձառություն: Նախընտրելի է աշխատանքային փորձ ծրագրերի կառավարման կամ կրթության ոլորտում։ ՔՈԱՖ—ի ծրագրերի շրջանավարտների թեկնածությունները կդիտարկվեն առաջնայնության սկզբունքով։
Հմտություններ:
- Արդյունավետ կազմակերպչական հմտություններ;
- Թիմային աշխատանք և միջանձնային արդյունավետ հաղորդակցություն;
- Վերլուծական մտածողություն և տվյալահեն որոշումների կայացման ունակություն;
- Հայերենի և անգլերենի գերազանց իմացություն (գրավոր և բանավոր);
- Թվային գործիքների և ՏՏ համակարգերի լավ իմացություն;
- Ունենալ կրթության կառավարման, ծրագրերի պլանավորման և հետազոտական փորձառություն;
- Ունենալ միջազգային և տեղական կրթական ծրագրերի նկատմամբ հետաքրքրություն և դրանց կիրառման մեթոդաբանության իմացություն;
- Տվյալների հավաքագրման, վերլուծության և ներկայացման հմտություններ:
ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 
․
ՔՈԱՖ-ը ՍՊԱՍՈՒՄ է ՔԵԶ
Վերջնաժամկետը՝ 2025թ․ փետրվարի 28-ի օրվա ավարտն է։ Հետաքրքրված անձինք կարող են դիմել՝ անցնելով հղումով՝
https://coaf.bamboohr.com/careers/154
Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.
ԿԱԶՄԱԿԵՐՊՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆ՝ 
ՄԵՆՔ
«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամը (ՔՈԱՖ) բարեգործական կազմակերպություն է, որի նպատակն է բարձրացնել Հայաստանի գյուղաբնակների կյանքի որակը համայնքային զարգացման երեխայակենտրոն ծրագրերի միջոցով: ՔՈԱՖ-ի զարգացման թիրախային ոլորտներն են կրթությունը, առողջապահությունը, երեխայի և ընտանիքի աջակցության ծառայությունները, ինչպես նաև սոցիալական և տնտեսական զարգացումը: ՔՈԱՖ-ը մեկնարկել է իր ծրագրերը 2004թ.-ին՝ սկսելով մեկ գյուղից և ընդլայնվելով դեպի 82 համայնք՝ ներդնելով ավելի քան 70 մլն ԱՄՆ դոլար՝ համայնքային ենթակառուցվածքների և զարգացման ծրագրերի մեջ, իր թիրախում ունենալով 107,000-ից ավել գյուղաբնակ շահառու:
2015թ. սկսած՝ ՔՈԱՖ-ը մշակել և իրագործում է ՍՄԱՐԹ նախաձեռնությունը: ՍՄԱՐԹ-ը կրթության միջոցով առաջխաղացում է ապահովում գյուղական աշխարհի համար, ինչի արդյունքում շահում են անհատները, հասարակությունը և միջավայրը: Որպես զարգացման օրինակելի մոդել՝ ՍՄԱՐԹ-ն այժմ տարածվում է Հայաստանի այլ մարզերում և համայնքներում:
ՔՈԱՖ ՍՄԱՐԹ առաջին կենտրոնը տեղակայված է Լոռու մարզի Դեբետ գյուղում. բացումը կայացել 2018 թ. մայիսի 27-ին։
ՄԵՆՔ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՆՔ
- Կյանք փոխող աշխատանքային փորձ,
- Աշխատանք, որը կկարևորես ու կսիրես,
- Մրցակցային աշխատավարձ,
- Մասնագիտական աճի հնարավորություններ,
- Դրական և ստեղծագործ աշխատանքային միջավայր։