ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 
Երեմյան Փրոջեքթսը փնտրում է SMM մասնագետ իր թիմին միանալու համար:
ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ՝ 
- Ստեղծել և մշակել տեղեկատվական գրավիչ կոնտենտ սոց. ցանցերում;
- Վարել և զարգացնել ընկերության սոցիալական օգտահաշիվները
(Facebook, Instagram, LinkedIn, Telegram);
- Պարբերաբար պատրաստել իրականացված աշխատանքի և դրա
արդյունքների մասին հաշվետվություններ;
- Ստեղծել ընկերության պահանջներին համապատասխանող
էլեկտրոնային նյութեր;
- Տեղադրել վճարովի գովազդային բովանդակություն սոցիալական
հարթակներում;
- Շփվել սոցիալական ցանցերի հետևորդների հետ, ժամանակին
պատասխանել հարցերին և մեկնաբանություններին:
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 
- Բարձրագույն կրթություն մարքեթինգի/ PR-ի կամ հարակից
ոլորտներում;
- 1-2 տարվա աշխատանքային փորձ SMM կամ հարակից ոլորտներում;
- Facebook, Instagram, Telegram, LinkedIn-ի լավ իմացություն;
- Հայերեն լեզվի գերազանց իմացություն;
- Սոցիալական ցանցերում և մեդիայում վիճակագրական վերլուծական
մեթոդների իմացություն:
ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 
Ներկայացված պահանջներին համապատասխանող անձինք կարող են իրենց ինքնակենսագրականը (CV) ուղարկել **@****************.*** էլ. հասցեին՝ նամակի թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը («SMM մասնագետ»)։
Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.