ԴՐՈւՅՔ՝ 
Լրիվ դրույք
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 
Երեմյան Փրոջեքթս ընկերությունը փնտրում է սննդի անվտանգության և որակի վերահսկման բաժնի պատասխանատու (մսամթերքի և կաթնամթերքի արտադրություն):
ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ՝ 
- Իրականացնել որակի և սննդի անվտանգության կառավարման համակարգի պլանավորման, ներդրման, մոնիթորինգի և բարելավման վերահսկման աշխատանքներ;
-Ապահովել որակի և սննդի անվտանգության ապահովման խմբի աշխատանքը;
- Հետևել որակի և սննդի անվտանգության համակարգի արդյունավետ իրագործմանը՝ աջակցելով պարբերաբար անցկացվող և պլանավորված ներքին ստուգումների անխափան ընթացքին;
- Ղեկավարել արտադրություններում առկա լաբորատորիաների աշխատանքը։
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 
- Բարձրագույն կրթություն սննդի անվտանգության ոլորտում;
- Առնվազն 5 տարվա համանման աշխատանքի փորձ;
- Սննդի անվտանգության և որակի վերահսկման ՀՀ օրենսդրության իմացություն;
- Ոլորտում միջազգային ստանդարտների իմացություն (HACCP);
- Նորմատիվ ակտերի տիրապետում;
- Տեխնիկական կանոնակարգերի տիրապետում;
- Վտանգի աղբյուրների վերլուծություն և կրիտիկական կետերի հսկում (HACCP) համակարգի իմացություն:
ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 
Հետաքրքրված անձինք կարող են իրենց ինքնակենսագրությունը ուղարկել ***********@****************.*** էլ. փոստին` նամակի թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը («Սննդի Անվտանգության և Որակի Վերահսկման Բաժնի Պատասխանատու»):
Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.
ԿԱԶՄԱԿԵՐՊՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆ՝ 
«Երեմյան Փրոջեքթս»-ը ներկայացնում է «Հայր և որդի Երեմյաններ» ՍՊԸ-ն։ Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք՝
http://yeremyanproject.com/: