ԴՐՈւՅՔ՝ 
Ամբողջ դրույք
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 
Գրանդ Քենդի ընկերությունը աշխատանքի է հրավիրում բարձրագույն կրթությամբ սննդի ոլորտի տեխնոլոգի:
ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ՝ 
- Արտադրական նպատակներից ելնելով իրականացնել տեխնոլոգիական հաշվարկներ, մշակել նոր բաղադրատոմսեր և ներկայացնել հաստատման; կատարել արտադրվող և նոր արտադրատեսակների սննդային և էներգետիկ արժեքների հաշվարկում, վերահաշվարկում;
- Ստուգել արտադրությունում օգտագործվող հումքերի որակական հատկանիշները և կատարել նորմատիվային տվյալներին չհամապատասխանող հումքերի օպտիմալ վերամշակում;
- Նախապատրաստել և վերանայել տեխնոլոգիական ինստրուկցիաները;
- Ստեղծել տեխնոլոգիական սխեմաներ, նշակել նորմատիվային տվյալներ;
- Կազմակերպել և փորձարկել նոր արտադրատեսակների տեխնոլոգիական գործընթացները;
- Պարբերաբար վերահսկել արտադրությունում իրականացվող տեխնոլոգիական գործընթացները;
- Կատարել վերադասի կողմից աշխատանքային գործառույթների հետ կապված այլ ծառայողական հանձնարարություններ:
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 
- Բարձրագույն կրթություն;
- Աշխատանքային փորձը ցանկալի է:
ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 
Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը *****@**********.** էլ. հասցեին՝ նամակի թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը («Սննդի ոլորտի տեխնոլոգ»): Հարցերի դեպքում կարող եք զանգահարել ՝ 010446334 հեռախոսահամարով:
Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.