ԴՐՈւՅՔ՝ 
Լրիվ դրույք
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 
Գրանդ Քենդի Ընկերությունը աշխատանքի է հրավիրում բարձրագույն սոցիոլոգիական կրթությամբ և աշխատանքային փորձով անձանց՝ սոց հարցումներ իրականացնող մասնագետի թափուր հաստիքը համալրելու համար։
ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ՝ 
- Մասնակցում է սոցիոլոգիական հետազոտությունների (հարցումներ, հարցազրույցներ, դիտարկումներ) պլանավորմանը և կազմակերպմանը;
- Մշակում է հարցաթերթիկներ, հարցերի ձևակերպումներ և մեթոդաբանություն;
- Իրականացնում է դաշտային աշխատանք՝ հարցազրույցներ կամ հարցաթերթիկների լրացում տարբեր բնակչական խմբերի հետ;
- Մուտքագրում և մշակում է հավաքագրված տվյալները՝ համապատասխան ծրագրերի միջոցով;
- Կատարում է նախնական և խորացված վերլուծություններ, կազմում հաշվետվություններ և ներկայացնում արդյունքները ղեկավարությանը կամ պատվիրատուին;
- Ապահովում է տվյալների գաղտնիությունը և հետազոտական էթիկայի պահպանումը։
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 
- Բարձրագույն կրթություն;
- Հարցափերփիկ լրացնելու ունակություն;
- Բազային ծրագրերի իմացություն՝ Word, Excel, Google Forms, և այլն;
- Սոց հարցումների մեթոդոլոգիայի իմացություն;
- Աշխատանքային փորձ:
Անձնական հատկանիշներ՝
- Ազատ շփվելու ունակություն;
- Քաղաքավարություն և չեզոքություն;
- Պատասխանատվություն և ճշգրտություն;
- Սթրեսադիմացկունություն;
- Կազմակերպվածություն;
- Գրագիտություն։
ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 
Մանրամասների համար կարող եք դիմել «Գրանդ Քենդի» ՍՊ ընկերություն, կամ զանգահարել 010-446334, 010446383 հեռախոսահամարներով։
էլ․ հասցե՝ *****@**********.**
Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.