ԴՐՈւՅՔ՝ 
Լրիվ դրույք
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 
Կանանց Աջակցման Կենտրոնը փնտրում է սոցիալական աշխատող:
ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ՝ 
- Տրամադրել հեռախոսային և առերես խորհրդատվություն ընտանեկան բռնության ենթարկված անձանց;
- Իրականացնել անհատական աշխատանք ընտանեկան բռնության ենթարկված անձանց հետ;
- Վարել դեպքը;
- Կատարել համապատասխան փաստաթղթավորում;
- Հավաքագրել տեղեկատվություն;
- Պարբերաբար տրամադրել տեղեկատվություն ծրագրի ղեկավարին;
- Քննարկել դեպքերը հոգեբանի և իրավաբանի հետ;
- Իրականացնել աշխատանք պետական և ոչ պետական կառույցների հետ;
- Վարել դասընթացներ ընտանեկան բռնության վերաբերյալ:
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 
- Առնվազն բակալավրի աստիճան;
- Սոցիալական աշխատանքի փորձառություն;
- Հաղորդակցման հմտություն;
- Թիմային աշխատանքի հմտություն;
- Գենդերային հարցերի վերաբերյալ զգայունություն;
- Անգլերեն լեզվի իմացությունը կդիտվի որպես առավելություն:
ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 
Բոլոր հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել իրենց CV-ն և մոտիվացիոն նամակը ***.*******@*****.*** էլ․ հասցեին մինչ վերջնաժամկետի ավարտը՝ թեմա դաշտում նշելով հաստիքը («Սոցիալական աշխատող»)։
Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.