ԴՐՈւՅՔ՝ 
Լրիվ դրույք, աշխատանքային ժամերը՝ 9:00-17:30, աշխատանքը՝ 5-օրյա
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 
Ա. Ալիխանյանի Անվան Ազգային Գիտական Լաբորատորիան փնտրում է Ճարտարագետ/ Տեխնիկ։
ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ՝ 
Ճարտարագետ՝
- Իրականացնել վակուումային տեխնիկայի արդիականացում և սպասարկում;
- Բարելավել գծային արագացուցիչի ջերմակայունացումը և ստեղծել համակարգչային մոնիտորինգի համակարգ;
- Իրականացնել ռադիոտեխնիկական սարքավորումների արդիականացում և սպասարկում;
- Իրականացնել էլեկտրատեխնիկական սարքավորումների արդիականացում և սպասարկում։
Տեխնիկ (Քոլեջ կամ Տեխնիկում ավարտած)՝
- Նորոգել և շահագործել վակուումային տեխնիկան;
- Նորոգել և շահագործել էլեկտրոնային և էլեկտրատեխնիկական սարքավորումները։
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 
- Աշխատանքային փորձ համապատասխան մասնագիտական ոլորտում;
- Համակարգչային գրագիտություն;
- Հայերենի և ռուսերենի տիրապետում; անգլերենի իմացությունը կդիտարկվի որպես առավելություն;
- Երկու և ավել մասնագիտություններում փորձը և հմտությունները կդիտարկվեն որպես առավելություն:
ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 
Հետաքրքրված անձինք կարող են իրենց ինքնակենսագրականն (Резюме, CV) ուղարկել *********@******.** և *****@******.** էլ. հասցեներին։ Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 099187815 կամ 099719279 հեռախոսահամարով։
Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.
ԿԱԶՄԱԿԵՐՊՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆ՝ 
Ա.Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի առաքելությունը կայանում է` Հայաստանում բարձր էներգիայի մասնիկների ֆիզիկայի, աստղաֆիզիկայի, տեսական ֆիզիկայի և բնագիտության ոլորտներում համաշխարհային կարգի հետազոտությունների կատարումը։ Լրացուցիչ ինֆորմացիայի համար խնդրում ենք այցելել
www.yerphi.am։