ԴՐՈւՅՔ՝ 
Ամբողջ դրույք
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 
«Արքիթեքտուրալ Դիզայն Ա և Ա» ՍՊԸ-ն փնտրում է Ճարտարապետի՝ դինամիկ զարգացող ընկերությունում աշխատելու համար։ Կազմակերպությունը երաշխավորում է դրական ու բարի մթնոլորտը։
ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ՝ 
- Իրականացնել ճարտարապետական նախագծեր;
- Պլանավորել, կազմակերպել և իրականացնել ճարտարապետա-հատակագծային նախագծերի կազմման աշխատանքները;
- Մասնակցել շինարարության թույլտվության ստացման գործընթացին;
- Ապահովել աշխատանքների հեղինակային հսկողությունը;
- Հետևել աշխատանքների կատարման ընթացքին և պլանային ժամկետներին;
- Կատարել պաշտոնով նախատեսված այլ պարտականություններ:
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 
- Բարձրագույն ճարտարապետական կրթություն;
- 2-3 տարվա համապատասխան մասնագիտական փորձ;
- AutoCad, Revit կամ այլ գրաֆիկական ծրագրերի գերազանց իմացություն;
- Վերջնաժամկետները պահելու կարողություն;
- Հայերեն և/կամ ռուսերեն լեզուների իմացություն;
- Անգլերեն լեզվի իմացությունը ցանկալի է:
ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 
Ինքնակենսագրականը (CV) և պորտֆոլիոն կարող եք ուղարկել նշված էլ․ փոստին՝ ************@*****.***
Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.
ԱՇԽԱՏԱՎԱՐՁ՝ 
Աշխատավարձի չափը կքննարկվի՝ կախված աշխատանքային պարտականություններից և մասնագիտական հմտություններից