ԴՐՈւՅՔ՝ 
Ամբողջ դրույք
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 
«Արմենիա Ինշուրանս» ապահովագրական ընկերությունը փնտրում է տեղեկատվական անվտանգության պատասխանատու, որը կաջակցի ցանցերի և համակարգերի պաշտպանության և տեղեկատվության անվտանգության ապահովման աշխատանքներին։
ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ՝ 
- Իրականացնել տեղեկատվական անվտանգության վերաբերյալ ներքին իրավական ակտերի մշակում և ներդրում
- Իրականացնել տեղեկատվական անվտանգության ռիսկերի բացահայտում, գույքագրում, դիմագրավման պլանի մշակում
- Կառավարել տեղեկատվական անվտանգության միջադեպերը
- Կառավարել տեղեկատվական համակարգերում լիազորությունները
- Սահմանել և ներդնել իրականացվող նախագծերում տեղեկատվական անվտանգության պահանջները։
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 
- Բարձրագույն կրթություն տեղեկատվական անվտանգության կամ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում;
- Վերջին 3 տարվա ընթացքում 1 տարվա աշխատանքային փորձ տեղեկատվական անվտանգության ոլորտում;
- Տեղեկատվական անվտանգության ստանդարտի ISO 27001 իմացություն;
- Windows/ Linux համակարգերի վերաբերյալ գիտելիքներ;
- Համակարգչային ցանցերի աշխատանքի վերաբերյալ գիտելիքներ;
- ՏՏ անվտանգության գործիքների (firewall, antivirus, IPS/IDS, secure mail gateway) աշխատանքի վերաբերյալ գիտելիքներ:
ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 
Ներկայացված պահանջներին համապատասխանող անձինք կարող են իրենց ինքնակենսագրականը (CV ) ուղարկել **@****************.** էլ. հասցեին ՝ նամակի թեմա (subject) դաշտում պարտադիր նշելով պաշտոնի անվանումը («ՏԱ մասնագետ»)։
Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.
ԱՇԽԱՏԱՎԱՐՁ՝ 
Պայմանագրային