ՄՐՑՈւՅԹԻ ՏԵՍԱԿԸ՝ 
Տեխնիկական Առաջադրանք
ՄԱՆՐԱՄԱՍՆ ՆԿԱՐԱԳՐՈւԹՅՈւՆ՝ 
.
Ծրագրի վերնագիր․ «Ապացուցահեն գնահատում՝ վաղ ազդարարման համակարգերի և համայնքների դիմակայունության վերաբերյալ՝ ուղղված Հայաստանում աղետների ռիսկի կառավարման բարելավմանը»
Դպրոցի նկուղային հարկում (208 մ²) կենտրոնացված օդափոխության, սառեցման և տաքացման համակարգերի տեղադրում և հարակից շինարարական աշխատանքների իրականացում:
1. Ընդհանուր տեղեկատվություն՝
208 մ² ընդհանուր մակերեսով դպրոցի նկուղային տարածքը նախատեսված է օգտագործել որպես պարզագույն թաքստոց մոտ 160 աշակերտների և ուսուցիչների համար՝ արտակարգ իրավիճակների կամ անբարենպաստ եղանակային պայմանների ժամանակ։ Տարածքն այժմ չունի բավարար օդափոխություն և ջերմաստիճանի կարգավորում։ Անվտանգության, հարմարավետության և տեղական շինարարական ու առողջապահական նորմերին համապատասխանությունը ապահովելու համար անհրաժեշտ է տեղադրել նոր օդափոխության համակարգ՝ սառեցման և տաքացման ինտեգրված գործառույթներով, ինչպես նաև իրականացնել անհրաժեշտ վերանորոգման և ենթակառուցվածքների բարելավման աշխատանքներ։
2. Նպատակ՝
Առաջադրանքի նպատակը՝ մատակարարել և տեղադրել ամբողջական օդափոխության համակարգ՝ սառեցման և տաքացման հնարավորությամբ, որը.
- Կապահովի շարունակական և հավասարակշռված օդափոխություն՝ ըստ սանիտարական և անվտանգության չափանիշների։
- Կստեղծի հարմարավետ ներքին պայմաններ (ջերմաստիճան, խոնավություն և օդի որակ) ինչպես ցուրտ, այնպես էլ տաք եղանակին։
- Կնվազեցնի էներգասպառումը՝ արդյունավետ նախագծման և սարքավորումների ընտրության միջոցով։
- Կվերափոխի նկուղային տարածքը՝ դարձնելով այն և՛ դասասենյակային/հանգստի գոտի, և՛ պարզագույն թաքստոց արտակարգ իրավիճակների ժամանակ։
3. Աշխատանքների ծավալ՝
Ընտրված կազմակերպությունը պատասխանատու է համակարգի նախագծման, մատակարարման, տեղադրման, փորձարկման և շահագործման հանձնման համար։
Ա. Տեխնիկական գնահատում և նախագծում՝
1. Կատարել տեղանքի զննում և պատրաստել մանրամասն նախագիծ:
2. Գնահատել առկա էլեկտրամատակարարման համակարգը, ջերմամեկուսացումը և կառույցի ամրությունը՝ սարքավորումների տեղադրման տեսանկյունից:
3. Հաշվարկել օդափոխման արագությունը՝ համաձայն գործող շինարարական նորմերի (մարդկանցով լեցուն պարզագույն թաքստոցի դեպքում՝ առնվազն 6–8 օդափոխություն մեկ ժամում):
Բ. Մատակարարում և տեղադրում՝
1. Մատակարարել անհրաժեշտ HVAC սարքավորումներ՝ համաձայն Հավելված 1-ի, որը ներառում է․
o Օդամշակման միավորներ (AHU)՝ ինտեգրված ֆիլտրերով։
o Սպլիտ կամ մուլտի-սպլիտ ինվերտորային օդակարգավորման համակարգեր կամ VRF/VRV համակարգեր՝ համապատասխան հզորությամբ։
o Էլեկտրական տաքացման/սառեցման մոդուլներ՝ կառավարման համակարգով։
o Օդատար խողովակաշարեր (ցինկապատ կամ ալյումինե)՝ ջերմային և ձայնամեկուսացմամբ։
2. Համակարգը տեղադրել՝ պահպանելով նախագծային և անվտանգության չափանիշները (ՀՀ կարգավորումներ, ISO կամ EN ստանդարտներ)։
3. Հարմարեցնել դպրոցի էլեկտրական ցանցի հետ և անհրաժեշտության դեպքում տեղադրել լարման պաշտպանության միջոցներ։
Գ. Վերանորոգման աշխատանքներ՝
1. Վերանորոգել սարքավորումների տեղադրման ընթացքում վնասված պատերն ու առաստաղները։
2. Ներկել մակերեսները՝ ապահովելով համահունչ տեսք։
3. Վերանորոգել հատակը (անհրաժեշտության դեպքում)՝ բնականոն գործունեություն ապահովելու համար։
4. Կազմակերպել կոնդենսատի արտահոսքի համակարգ և ջրամեկուսացում՝ անհրաժեշտ հատվածներում։
5. Անհրաժեշտության դեպքում տեղադրել պաշտպանիչ ծածկույթներ և անվտանգության նշաններ։
Դ. Փորձարկում և շահագործման հանձնում՝
1. Իրականացնել համակարգի փորձարկում՝ չափելով օդափոխության ծավալը, ջերմաստիճանը, խոնավությունը և աղմուկի մակարդակը։
2. Կատարել համակարգի հավասարակշռում՝ օպտիմալ աշխատանքի ապահովման համար։
3. Կազմակերպել ուսուցում դպրոցի անձնակազմի համար՝ համակարգի շահագործման և սպասարկման վերաբերյալ։
4. Հանձնել վերջնական գծագրերը, սպասարկման ձեռնարկները և երաշխիքային վկայականները։
4. Ակնկալվող արդյունք
- HVAC համակարգի մանրամասն նախագծային գծագրեր և հաշվարկներ։
- Սարքավորումների տեխնիկական բնութագրեր և էներգաարդյունավետության վկայագրեր։
- Տեղադրման ավարտի հաշվետվություն՝ լուսանկարներով։
- Համակարգի շահագործման և սպասարկման ձեռնարկ։
- Երաշխիքային ժամկետներ. առնվազն 2 տարի՝ սարքավորումների, 1 տարի՝ տեղադրման որակ:
5. Տեխնիկական պահանջներ և չափորոշիչներ
- Համապատասխանություն՝ ՀՀ և ԵՄ էներգաարդյունավետության և անվտանգության նորմերին։
- Աղմուկի մակարդակը՝ ոչ ավելի քան 40 դԲ բնակեցված ռեժիմում։
- Ներքին ջերմաստիճան՝
o Ձմեռ՝ 18–22 °C
o Ամառ՝ 22–26 °C
- Հարաբերական խոնավություն՝ 40–60%։
- Թարմ օդի մատակարարում՝ առնվազն 30 մ³/ժամ մեկ անձի համար։
- Օգտագործվող նյութերը պետք է լինեն հրդեհակայուն և կոռոզիակայուն։
6. Ժամանակացույց՝
Ընդհանուր աշխատանքների տևողությունը չպետք է գերազանցի 8 շաբաթը՝ պայմանագրի ստորագրումից հետո։
- 1-ին շաբաթ՝ տեղանքի քննում և նախագծի հաստատում։
- 2–6-րդ շաբաթ՝ աարքավորումների մատակարարում և տեղադրում։
- 7–8-րդ շաբաթ՝ փորձարկում, շահագործման հանձնում և վերջնական ընդունում։
7. Վերահսկում՝
- Աշխատանքները կվերահսկվեն ծրագրի թիմի կողմից։
- Կատարողը պետք է ներկայացնի պարբերական (շաբաթական) հաշվետվություն՝ աշխատանքների ընթացքի վերաբերյալ:
- Բոլոր նյութերը և սարքավորումները պետք է հաստատվեն՝ տեղադրումից առաջ։
- Կատարողը պատասխանատու է աշխատանքի անվտանգության և տարածքի մաքրության ապահովման համար։
8. Կատարողի որակավորումները՝
- Առնվազն 5 տարվա փորձ՝ HVAC համակարգերի նախագծման և տեղադրման ոլորտում։
- Լիցենզավորված մեխանիկական ինժեներներ և սերտիֆիկացված էլեկտրիկներ։
- Նմանատիպ նախագծերի հաջողված փորձ հանրային կամ կրթական հաստատություններում։
- Գործող բիզնես գրանցում, հարկային և անվտանգության վկայագրեր։
- Արտադրող ընկերության պաշտոնական ներկայացուցչի կարգավիճակը կամ երաշխիքային և հետերաշխիքային սպասարկման ապահովումը հաստատող տեղեկանք։
9. Վճարային ժամանակացույց՝
- 20%՝ պայմանագրի ստորագրումից և նախագծման գործողությունների պլանի ներկայացումից հետո։
- 60%՝ հիմնական սարքավորումների մատակարարման և տեղադրման ավարտից հետո։
- 20%՝ համակարգի հաջող փորձարկումից և շահագործման հանձնելուց հետո։
10. Առողջապահություն, անվտանգության և բնապահպանական պահանջներ
- Աշխատանքները պետք է իրականացվեն՝ համաձայն ազգային աշխատանքային անվտանգության և առողջապահական կանոնների։
- Թափոնները պետք է հեռացվեն՝ շրջակա միջավայրի պահպանության ուղեցույցներին համապատասխան։
- Աշխատողները պարտադիր պետք է օգտագործեն անհատական պաշտպանության միջոցներ։
- Արտակարգ ելքերը և տարհանման ուղիները պետք է մշտապես բաց և անարգել լինեն աշխատանքների ընթացքում։
ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 
.
Դիմելու կարգ՝
Հետաքրքրված կազմակերպությունները կարող են ներկայացնել իրենց առաջարկները մինչև 2025թ. նոյեմբերի 3-ը, ժամը՝ 13:00-ն ` հայտերը ուղարկելով Լուսինե Ժամհարյանի հետևյալ հասցեին՝ ******.**********@*********.***
Փաթեթը պետք է ներառի՝
- Կազմակերպության վերաբերյալ տեղեկատվություն
- Տեխնիկական առաջարկ
- Ֆինանսական առաջարկ
- Իրավական և որակավորման փաստաթղթեր
- Արտադրողի ներկայացուցչության կամ սպասարկման հավաստագիր
- Նախկինում կատարված նմանատիպ աշխատանքների վերաբերյալ ապացույց
Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.
ԿԻՑ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ՝
Հավելված 1 - Հավելված 1.xlsx