ԴՐՈւՅՔ՝ 
Լրիվ դրույք
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 
«ՎԱԵԼԿՈՆ» ՍՊ ընկերությունն աշխատանքի է հրավիրում աշխատանքային փորձ ունեցող Տեխնիկական տնօրենի տեղակալի: Տեխնիկական տնօրենի տեղակալը հանդիսանում է ընկերության շինարարական ստորաբաժանման աշխատակից և պատասխանատու է ընկերության շինարարական բլոկի աշխատանհների կազմակերպման, իրականացման և վերահսկողության համար:
ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ՝ 
Տեխնիկական տնօրենի տեղակալի հիմնական պարտականություններն են՝
- Ուղղորդել և ներկայացնել նախագծման փուլում գտնվող պրոյեկտները անմիջական ղեկավարին;
- Կազմակերպել պատվիրատուների հետ հանդիպումներ, քննարկել տեխնիկական առաջադրանքներ;
- Մասնակցել ինժեներաշինարարական նախահաշիվների (մասնագրերի) կազմման ընթացքին գլխավոր ինժեների և նախահաշվային, մատակարարման բաժնի ղեկավարների հետ;
- Կազմակերպել և վերահսկել գլխավոր ինժեների և աշխղեկների աշխատանքները (նաև անմիջական մասնակցություն շին. հրապարակում);
- Կազմել շինմոնտաժային խմբերի շինարարական ժամանակացույցը, իրականացնել և վերահսկել միաժամանակ մի քանի շին. աշխատանքներ;
- Կազմակերպել շինարարության ընթացքում ընթացիկ, ամսական կատարողականների կազմման աշխատանքները, անհրաժեշտության դեպքում պատրաստել և հավաստել ավարտական շինարարական ակտեր;
- Կազմել շինարարության փուլային աշխատանքները, վերահսկել՝ հետևելով խիստ ժամանակացույցին, ներգրավելով կազմակերպության բոլոր անհրաժեշտ աշխատանքային օղակները և ռեսուրսները;
- Արտադրող-մատակարար գործընկերների հետ իրականացնել տեխնիկական ինֆորմատիկ քննարկումներ և նամակագրություն;
- Իրականացնել շաբաթական հանձնարարականներ և ժողովներ;
- Կազմել և ներկայացնել շաբաթական հաշվետվություններ գլխավոր տնօրենին և տեխնիկական տնօրենին;
- Կազմակերպել աշխատանքային խմբերի վերապատրաստման դասընթացներ;
- Իրականացնել թիմային աշխատանքի արդյունավետ կազմակերպում;
- Իրականացնել ժամկետային շինարարության սինխրոնիզացում և որակի վերահսկողություն;
- Իրականացնել շին. օբյեկտների ավարտական հանձնում;
- Իրականացնել դինամիկ շինարարական ծավալների ապահովվում:
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 
- Կրթական աստիճան (առնվազն մագիստրոսի կոչում) տեխնիկական կամ ինժեներական բնագավառներում;
- Առնվազն 3 տարվա պրակտիկ աշխատանքային փորձ հետևյալ ոլորտներում՝ Էլեկտրականություն, ներքին, ճարտարապետական և տարածքային լուսավորություն, ջուր և կոյուղի, օդափոխություն և օդորակում (HVAC), ջեռուցում, շատրվանային համակարգեր և այլն;
- Հայերեն և ռուսերեն լեզուներով գրավոր և բանավոր հաղորդակցման գերազանց հմտություններ; անգլերեն լեզվի իմացությունը ցանկալի է;
- MS Office-ի գերազանց իմացություն;
- AutoCAD ծրագրի գերազանց իմացություն;
- Վարորդական իրավունք (BC);
- Գերազանց վերլուծական հմտություններ;
- Գերազանց կազմակերպչական, կոորդինացման և մատուցման հմտություններ;
- Մեծ ծավալի տեղեկատվությունը մտապահելու և հեշտ վերարտադրելու ունակություն;
- Հաղորդակցման և բանակցելու զարգացած հմտություններ;
- Արդյունքների ստացման նպատակասլացություն;
- Խնդիրների լուծման և որոշումներ կայացնելու խորը զարգացած հմտություններ;
- Կառավարման և պլանավորման հմտություններ;
- Մանրուքների հանդեպ ուշադիր լինելու ունակություն;
- Արագ կողմնորոշվելու և ժամկետները պահպանելու կարողություն;
- Թիմային աշխատանքի իրականացման ունակություն:
ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 
Հետաքրքրված անձինք կարող են դիմել առցանց careercenter.am կայքի միջոցով կամ ուղարկել լուսանկարով ինքնակենսագրականը **@*******.** էլ. հասցեին՝ նամակի թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը (Տեխնիկական Տնօրենի Տեղակալ):
Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.
ԿԱԶՄԱԿԵՐՊՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆ՝ 
«ՎԱԵԼԿՈՆ» ՍՊ Ընկերությունը 2009թ.-ից Հայաստանի Հանրապետությունում լիցենզավորված գործունեություն իրականացնող առևտրաշինարարական կազմակերպություն է: Շնորհիվ ժամանակի ընթացքում հղկված սկզբունքների և քաղաքականության, Ընկերությունը շուկայում զբաղեցնում է առաջատար դիրք, շարունակաբար զարգացնում և ընդլայնում է գործունեության շրջանակները:
Ընկերության առաքելությունն ու կարգախոսն է՝ մշակել և տրամադրել Համալիր Ինժեներական Լուծումներ: Քաղաքականությունն է՝ պահպանել առաջատար դիրքերը, թե’ որպես հուսալի մատակարար, թե’ որպես շինարար:
Ընկերությունը որդեգրել է ՓԱԿ ՑԻԿԼ-ի սկզբունքը՝ այն է. նախագծերի հաշվարկ, ադապտացում և ծավալավորում, գնագոյացման և նախահաշվային բյուջեի կազմում, օգտագործվող սարքավորումների, նյութերի և ապրանքների ներկրում անմիջապես արտադրողից, համալրող կոմպոնենտների արտադրություն, կառուցման, տեղակայման, ավտոմատացման և կարգաբերման աշխատանքների իրականացում՝ առկա սեփական շինարարական ստորաբաժանման ռեսուրսներով, արդյունքում ավարտական հանձնում պատվիրատուին, հետագա երաշխիքային շրջանում անվճար սպասարկման ծառայությամբ:
ՎԱԵԼԿՈՆ Ընկերությունը ցուցաբերում է յուրահատուկ մոտեցում յուրաքանչյուր հաճախորդին և նախագծին, տրամադրելով համալիր տեխնիկական լուծումներ, որոնք ընձեռում են ընտրության լայն հնարավորություններ: