ԴՐՈւՅՔ՝ 
Լրիվ դրույք
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 
ՎԱՍ Գրուպ ՍՊԸ փնտրում է շուկայի զարգացման պատասխանատուների խմբի ղեկավար:
ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ՝ 
- Վարել կոմերցիոն բանակցություններ համագործակցող գործընկերների հետ;
- Իրականացնել խանութներում ապրանքների վաճառքի ուսումնասիրություն;
- Պարզել գնորդների պահանջարկը իրացվող ապրանքի նկատմամբ և համապատասխանաբար իրացնել պահանջվող տեսականին;
- Կատարել առաջարկություններ, նախաձեռնություններ` խթանելով առևտրի աճի բարձրացումը և բարելավումը;
- Ձեռք բերել նոր գործընկերներ;
- Կազմակերպել և հետևել թիմի աշխատանքները:
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 
- Բարձրագույն կրթություն;
- Աշխատանքային փորձ, ցանկալի է պաղպաղակի կամ կաթնամթերքի ոլորտում;
- Վարորդական իրավունք;
- Հայերեն և ռուսերեն լեզուների իմացություն;
- Համակարգչի տիրապետում (1C ծրագիր);
- Անձնական մեքենայի առկայությունը ցանկալի է:
ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 
Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը/ ռեզյումեն ************@***.** էլեկտրոնային հասցեին, հայերեն կամ ռուսերեն լեզվով՝ թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը («Թիմի Ղեկավար»): Խնդրում ենք չզանգահարել:
Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.
ԿԱԶՄԱԿԵՐՊՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆ՝ 
ՎԱՍ Գրուպը սննդամթերք ներմուծող ընկերություն է։