ԴՐՈւՅՔ՝ 
Պայմանագրային
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 
«Համայնքային ինտեգրացված տնային խնամքի և առողջ ծերացման» ծրագրի նպատակն է բարելավել տարեցների, քրոնիկ հիվանդների և հաշմանդամություն ունեցող անձանց առողջությունը, բարեկեցությունը և կյանքի որակը՝ ակտիվ ծերացման և լավ գործող ինտեգրված բժշկական և սոցիալական ծառայությունների հասանելիության միջոցով:
Ծրագրի ռազմավարության հիմքում այն գաղափարն է, որ ծերերը և հաշմանդամություն ունեցող անձիք ցանկանում են ունենալ արժանապատիվ կյանք և այնքան ինքնավարություն, որքան հնարավոր է՝ մնալով տանը հնարավորինս երկար, ստանալով խնամք և աջակցություն, որն ընդգրկում է նրանց հատուկ և անհատական կարիքները, լինելով ինտեգրված համայնքային կյանքում և հնարավորություն ունենալով գործի դնել իրենց ներուժը և հմտությունները, ինչպես նաև ազդել սեփական և համայքային կյանքի վրա:
Ծրագրի ռազմավարությունը կիրականացվի մի քանի բաղադրիչների միջոցով.
1. բուժքույրերի, տնային օգնականների և կամավորների հետ միասին ինտեգրված տնային խնամքի տրամադրման կայուն համակարգի ձևավորում,
2. համայնքի մոբիլիզացում և ակտիվ ու առողջ ծերացման հայեցակարգի մշակում,
3. ՀԿԽԸ կազմակերպչական կարողությունների ուժեղացում, որը ակտիվ դեր կունենա «Համայնքային ինտեգրված տնային խնամքի համակարգի» զարգացման և Հայաստանում համայնքային աշխատանքների իրականացման գործում:
ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ՝ 
Անվտանգ անհատական տնային խնամքի ապահովում և բուժքույրական գործընթացի շրջանականերում տրված առաջադրանքներին օժանդակություն՝
- Օգնություն կենցաղում (գնումներ, կերակրի պատրաստում, մաքրում, հագուստի լվացում, ջեռուցում);
- Սոցիալական համագործակցության խթանում, ուղեկցում և այլն;
- Անհատական խնամք (հաճախորդին մոտիվացնել ինքնօգնության համար, ցուցաբերել օժանդակություն հագնվելիս, ուտելիս, խմելիս, զուգարանից օգտվելիս, անձնական հիգիենան ապահովելու, տեղաշարժվելու կամ դիրքը փոխելու, դեղորայք ընդունելու նպատակով և այլն);
- Շահառուի առողջական վիճակի և/կամ այլ դիտարկումների իրականացում, դրանց փոխանցում տնային խնամքի կենտրոն՝ հետագա վերլուծության նպատակով;
- Իրականացված աշխատանքի վերաբերյալ գրառումների կատարում;
- Սերտ համագործակցություն թիմի բոլոր անդամների հետ;
- Մասնակցություն առողջապահական և սոցիալական խնամքի խնդիրներին, շահագրգիռ կողմերի հետ այլ ընդհանուր նախաձեռնություններին վերաբերող նյութերի մշակմանը;
- Մասնակցություն ծրագրի շրջանակներում կազմակերպված դասընթացներին, աշխատաժողովների, հանդիպումների և այլ միջոցառումների ժամանակ ձեռք բերված գիտելիքների փոխանակում;
- Մասնակցություն ՀԿԽԸ մասնաճյուղի գործունեությանը:
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 
- Բուժքույրական կրթությունը ցանկալի է;
- Փորձ /գիտելիք փոխանցելու և ուսուցանելու հետաքրքրություն;
- Թիմում աշխատելու ունակություն;
- Գերազանց հաղորդակցման և միջանձնային հարաբերությունների հաստատման հմտություններ;
- Ծառայությունները գրագետ ներկայացնելու և շահառուների հայտնաբերմանը նպաստելու հմտություններ;
- Հայերենի գերազանց տիրապետում (գրավոր և բանավոր):
ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 
Թեկնածուները պետք է ներկայացնեն իրենց ինքնակենսագրականը հայերեն և անգլերեն լեզուներով մինչև ս․թ․ մայիսի 8-ը ***********@********.** էլ. հասցեին՝ նամակի թեմա տողում նշելով «Տնային Խնամող»: Հարցազրույցին կհրավիրվեն միայն ընտրված թեկնածուները։
Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.