ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 
Էվոկաբանկը փնտրում է տնտեսական բաժնի աշխատակից: Լավագույն թեկնածուն ունի միջանձնային և հաղորդակցման զարգացած հմտություններ, թիմում աշխատելու կարողություն, պատասխանատվության բարձր զգացում:
ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ՝ 
- Մշակել, խնամել գրասենյակի հարակից կանաչապատ ծածկույթը և բույսերը;
- Կատարել սանտեխնիկական աշխատանքներ կապված սանհանգույցների հետ; վերանորոգել անսարքությունները;
- Մատակարարել տնտեսական ապրանքներ, գրենական պիտույքների;
- Անհրաժեշտության դեպքում տեղափոխել բանկի գլխամասային գրասենյակի և մասնաճյուղերի կողմից շահագործվող ապրանքները:
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 
- Թիմում աշխատելու հմտություն;
- Արագ կողմնորոշվելու ունակություն;
- Պատրաստակամություն և նախաձեռնողականություն;
- Պատասխանատվության զգացում:
ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 
Հետաքրքրված անձինք կարող են ներկայացնել իրենց ինքնակենսագրականը (CV) **@*****.** էլ. հասցեին` վերնագրում նշելով «Տնտեսական բաժնի աշխատակից»: Հարցազրույցի կհրավիրվեն միայն նախնական ընտրությունն անցած անձինք:
Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.
ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ 
Միացի'ր Էվոկաբանկի թիմին և ստացի'ր.
- Առողջության ապահովագրություն;
- Evocabank-ի ծառայությունների արտոնյալ պայմաններ, ապահովագրական ծառայությունների զեղչեր;
- Բարձր կատարողական, տոնական և տարեվերջյան բոնուսներ;
- Պարգևատրումներ ծննդյան օրերին, ամուսնանալիս և երեխա ունենալիս;
- Ազատ օրեր;
- Ընդմիջման հարմարավետ գոտի;
- Նորաոճ dress code;
- Նորարար և ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած միջավայր;
- Մասնագիտական թրեյնինգներ, անձնային զարգացում և կարիերայի աճ;
- Միջազգային կոնֆերանսներ և գործուղումներ արտերկիր;
- Անգլերենի ուսուցում Evocabank-ում: