ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 
Սույն տեխնիկական առաջադրանքի հիմնական նպատակն է ներգրավել մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտի փորձագետ, որը կիրականացնի «Մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) զարգացում Սյունիքի մարզում» ծրագրի արտաքին գնահատում:
ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ՝ 
Սույն տեխնիկական առաջադրանքի շրջանակներում փորձագետի պարտականությունները ներառում են.
- Մյուս փորձագետների հետ միասին իրականացնել Ծրագրի ընդհանուր գնահատում հաշվի առնելով հետևյալ չափանիշները՝ համապատասխանություն, արդյունավետություն, կայունություն;
- Մշակել հստակ առաջարկություններ ուղղված ծրագրի թիմին և դոնոր կազմակերպություններին՝ հաշվի առնելով ծրագրի հաջողության հիմնական գործոնները, թերությունները և հետագա բարելավման ներուժը;
- Ներկայացնել համապատասխան տեղեկություն ՄԿՈՒ ոլորտում իրականացվող ծրագրերի վերաբերյալ` նշելով դրանց տևողությունը, ծավալը և թիրախային խմբերը;
- Կատարել վերլուծություն և մշակել 4-6 էջ պարունակությամբ ամփոփ նկարագիր՝ ՀՀ կառավարության կողմից նախատեսվող ՄԿՈՒ ոլորտի ռազմավարական զարգացումների վերաբերյալ, ներառյալ ոլորտի հնարավորությունները և մարտահրավերները, հաշվի առնելով առկա ՄԿՈՒ հաստատությունների կարիքները մարտահրավերները: Նկարագրում պետք է ներառված լինի՝
ա) Վերլուծություն՝ այլ տարածաշրջանի ՄԿՈՒ հաստատությունների կարիքների և դրանց հետ համագործակցելու հնարավորությունների վերաբերյալ;
բ) Վերլուծություն՝ ծրագրի ներկա տարածաշրջանի թիրախային խմբերի (ուսանողներ, մասնավոր հատվածի ներկայացուցիչներ, ֆերմերներ) կարիքների և առկա մարտահրավերների վերաբերյալ;
գ) Համապատասխան նախարարությունների կողմից նախատեսվող ներդրումների վերաբերյալ տեղեկատվություն;
դ) Վերլուծություն՝ ՄԿՈՒ ներկայիս համակարգում անհրաժեշտ համակարգային փոփոխությունների վերաբերյալ;
- Կազմակերպել և մասնակցել տարբեր շահագրգիռ կողմերի հետ հանդիպումների;
- Փորձագետների խմբի հետ համատեղ իրականացնել հարցումներ ուսանողների, դասախոսների և մասնավոր հատվածի ներկայացուցիչների հետ;
- Կազմակերպել և իրականացնել ֆոկուս խումբ հանդիպումներ ֆերմերների հետ;
- Աջակցել գնահատողներին արտաքին գնահատման հաշվետվություն մշակելու գործում:
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 
- Մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) ոլորտի իմացություն;
- Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ ՄԿՈՒ ոլորտում;
- Վերլուծությունների փորձ և հետազոտություններ կատարելու հիմնական գիտելիքներ;
- Ծրագրերի գնահատման փորձ;
- Անգլերեն լեզվի գերազանց իմացություն;
- Աշխատանքների համակարգման հմտություններ;
- Հաղորդակցման հմտություններ;
- Թիմում աշխատելու ունակություններ:
ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 
Բոլոր հետաքրքրված թեկնածուներն իրենց ինքնակենսագրականը կարող են ուղարկել *********@*********.*** էլեկտրոնային փոստին՝ նշելով աշխատանքի վերնագիրը («Ծրագրի Արտաքին Գնահատման Փորձագետ»):
Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.
ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ՝ 
«Մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) զարգացում Սյունիքի մարզում» ծրագիրն իրականացվում է «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի և Կիրառական գիտությունների Բեռնի համալսարանի գյուղատնտեսության, անտառային և պարենային գիտությունների դպրոցի (HAFL) կողմից` Շվեյցարիայի եկեղեցու օգնություն (HEKS/ EPER) կազմակերպության աջակցությամբ: «ՄԿՈՒ զարգացում Սյունիքի մարզում» ծրագրի նպատակն է նպաստել գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության և խորհրդատվական ծառայությունների զարգացմանը և հասանելի դարձնել շուկային միտված գործնական կրթությունը անասնաբուժության, կաթի վերամշակման և ֆերմերներին խորհրդատվական ծառայությունների մատուցման ոլորտներում: Ծրագիրը նախատեսում է բարելավել Գորիսի Պետական Գյուղատնտեսական Քոլեջի և Հայաստանի Ազգային Ագրարային Համալսարանի Սիսիանի մասնաճյուղի կարողությունները և ամրապնդել ՄԿՈՒ հաստատությունների և մասնավոր հատվածի միջև համագործակցությունը, որը կնպաստի առավել մրցունակ և շուկային միտված գործնական կրթության ապահովմանը: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է վերանայել անասնաբուժության մասնագիտության ուսումնական ծրագիրը և մշակել նոր կարճաժամկետ ծրագրեր կաթի վերամշակման և ֆերմերներին որակյալ խորհրդատվական ծառայություններ մատուցելու ոլորտում:
Ծրագրով նախատեսված գործողություններն են.
- Թիրախային ՄԿՈՒ հաստատությունների և մասնավոր հատվածի միջև երկխոսության խթանում, որի արդյունքում կվերանայվի անասնաբուժության մասնագիտության ուսումնական ծրագիրը և կմշակվի կաթի վերամշակման նոր կարճաժամկետ ուսումնական ծրագիր;
- Անասնաբուժության մասնագիտության ուսումնական ծրագրի վերանայման և կաթի վերամշակման նոր կարճաժամկետ ծրագրի մշակման գործընթացում ներգրավված փորձագետների կարողությունների բարելավում;
- Գորիսի Պետական Գյուղատնտեսական Քոլեջի և Հայաստանի Ազգային Ագրարային Համալսարանի Սիսիանի մասնաճյուղի դասախոսների վերապատրաստում;
- Գորիսի Պետական Գյուղատնտեսական Քոլեջի և Հայաստանի Ազգային Ագրարային Համալսարանի Սիսիանի մասնաճյուղի կողմից կաթի վերամշակման նոր կարճաժամկետ ծրագրի փորձարկում;
- Անասնաբուժության վերանայված ծրագրի իրականացում Գորիսի Պետական Գյուղատնտեսական Քոլեջի կողմից;
- Գորիսի Պետական Գյուղատնտեսական Քոլեջի և Հայաստանի Ազգային Ագրարային Համալսարանի Սիսիանի մասնաճյուղի կարողությունների բարելավում` մասնավոր հատվածին կարճաժամկետ դասընթացներ տրամադրելու նպատակով;
- Կաթի և մսի արժեշղթաների դերակատարների կարողությունների և ունակությունների բարելավում ֆերմերներին միտված բարձրորակ խորհրդատվական ծառայությունների մատուցմանուղղությամբ;
- Հանդիպումների կազմակերպում` ծրագրի արդյունքները տարածելու և փորձի փոխանակման նպատակով:
ԿԻՑ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ՝
ToR - ToR_Evaluator.doc