ԴՐՈւՅՔ՝ 
Լրիվ դրույք
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 
Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը (ԹԻՀԿ) փնտրում է հանրային կառավարման բարեփոխումներով հետաքրքրված և ծրագրերի կառավարման մեջ հմտանալու ցանկություն ունեցող անհատի, որը կմիանա ԹԻՀԿ փոքր թիմին և պատասխանատու կլինի «Մասնակցային ժողովրդավարությունը գործողության մեջ» ծրագրի (ԵՄ ֆինանսավորում) նպատակների իրականացմանն և ներգրավված թիմի աշխատանքներին աջակցելու համար։ Նախընտրելի թեկնածուն պետք է ունենա ծրագրերի իրականացման փորձառություն, բազային գիտելիքներ հանրային կառավարման բարեփոխումների և ժողովդրավարական գործընթացների վերաբերյալ, օժտված լինի կազմակերպչական հմտություններով, ունենա գրավոր և բանավոր հաղորդկացման գերազանց կարողություններ։
ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ՝ 
- Իրականացնել նախագծի առաջադրված խնդիրների և աշխատանքային պլանով սահմանված նպատակների/գործողությունների կատարումը սահմանված ժամկետներում՝ տեղեկացնելով ծրագրի ղեկավարին հնարավոր ռիսկերի, բացթողումների մասին;
- Աջակցել ծրագրային թիմին տվյալների վերլուծության և ամփոփման, ինչպես նաև նախագծի այլ պրոդուկտների մշակման/ ամփոփման գործընթացներում;
- Մասնակցել ծրագրի սահմանված ոլորտների բարեփոխումների վերաբերյալ առաջարկների մշակման գործընթացում և աջակցել ծրագրային թիմին ջատագովությանն ու հանրային քարոզարշավների կազմակերպման հարցում;
- Մասնացկել ծրագրի, ինչպես նաև ծրագրի թեմատիկաներին առնչվող տարբեր միջոցառումներին;
- Իրականացնել պատշաճ հաղորդակցություն ծրագրի շահագրգիռ կողմերի, ներառյալ պետական, մասնավոր և հասարակական հատվածների հետ և տրամադրել տեղեկատվություն՝ ըստ անհրաժեշտության;
- Աջակցել ծրագրի ղեկավարին աշխատանքային պլանի, բյուջեի և ծրագրային հաշվետվությունների մշակման աշխատանքներին;
- Ապահովել ծրագրին անհրաժեշտ գույքի/ պարագաների գնումները՝ տրամադրելով ծրագրին անհրաժեշտ գնումների ցանկը և ժամկետները համապատասխան աշխատակիցներին:
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 
- Բարձրագույն կրթություն հանրային կառավարման, հասարակագիտության, միջազգային հարաբերությունների կամ այլ առնչվող ոլորտում;
- Առնվազն 2 տարվա համապատասխան աշխատանքային փորձ;
- Զեկույցներ, առաջարկություններ, հաշվետվություններ գրելու կարողություններ;
- Ծրագրային առաջարկներ և հաշվետվություններ գրելու կարողություններ;
- Հաղորդակցման գրավոր և բանավոր հմտություններ;
- Կազմակերպչական հմտություններ;
- ՏՏ հմտություններ, մասնավորապես` Word, Excel, PowerPoint; Google Docs-ով աշխատելու հմտություններ;
- Հայերենի գերազանց և անգլերեն լեզվի լավ իմացություն;
- Հանրային կառավարման գործընթացների իմացությունը կամ փորձը կդիտվի որպես առավելություն:
ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 
Հետաքրքրված անձինք, որոնք համապատասխանում են վերը նշված պահանջներին, կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը և հետաքրքրության նամակը՝ հայերեն կամ անգլերեն լեզվով ****@************.** էլ. հասցեին մինչև վերջնաժամկերի ավարտը՝ նամակի թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը («Ծրագրի մասնագետ»): Ընտրությունը կիրականացվի ինքնակենսագրականի հիման վրա։ Կապ կհաստատվի միայն ընտրության առաջին փուլն անցած թեկնածուների հետ՝ հարցազրույցի հրավիրելու նպատակով:
Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.
ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ՝ 
«Մասնակցային ժողովրդավարությունը գործողության մեջ» ծրագրի (ԵՄ ֆինանսավորում) նպատակն է ապահովել հանրային կառավարման և ժողովրդավարական գործընթացների ոլորտներում որոշումների կայացման փաստահենք և մասնակցային գործընթացը քաղաքացիական հասարակության (ՔՀ) դերակատարների՝ հանրային քաղաքականության մշակման գործում ունեցած փորձի կիրառման միջոցով, ինչպես նաև աջակցել մարդակենտրոն քաղաքականության ձևավորմանը և հաշվետու հանրային կառավարմանը՝ Կառավարություն-ՔՀ ընդլայնված երկխոսության միջոցով:
ԿԱԶՄԱԿԵՐՊՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆ՝ 
«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 2000թ.՝ ներկայացնելով Թրանսփարենսի Ինթերնեշնլ համաշխարհային հակակոռուպցիոն շարժումը Հայաստանում: Կազմակերպության հիմնական արժեքներն են թափանցիկությունը, հաշվետվողականությունը, օրինավորությունը, համարձակությունը, արդարությունը և ժողովրդավարությունը: Կազմակերպության առաքելությունն է կոռուպցիան նվազեցնելու ու ժողովրդավարությունն ամրապնդելու ճանապարհով նպաստել լավ կառավարմանը Հայաստանում: Կոռուպցիայի դեմ պայքարում շոշափելի արդյունքների հասնելու համար մենք սահմանել ենք երկարարատև տեսլականն՝ «Ձևավորել պայքարող քաղաքացի հանուն կոռուպցիայից զերծ Հայաստանի», որն ընկած է կազմակերպության 2016-20թթ. ռազմավարության հիմքում: Մարդկային ռեսուրսների հավաքագրումն իրականացնելիս կազմակերպությունն առաջնորդվում է «հավասար աշխատանքային հնարավորություններ» սկզբունքով` բացառելով ռասայական, գենդերային, կրոնական, ազգային կամ էթնիկական, տարիքային կամ սահմանափակ աշխատունակության պատճառով որևէ խտրականության դրսևորումները՝ հիմք ընդունելով բաց և ազատ մրցակցությունը՝ անաչառ և զուրկ որևէ տեսակի առանձնահատուկ վերաբերմունքից: