ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 
Ապահովել, կազմակերպել Ընկերության համակարգիչների և ցանցային սարքերի անխափան աշխատանքը:
ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ՝ 
- Կատարել համակարգիչների ընդհանուր և ցանցային ապահովում,համակարգիչների աշխատանքների վերահսկում, ցանցային սարքերի տեղադրում, փոփոխում և տեխնիկական սպասարկում ցանցի կառուցում/տեղափոխում;
- Տրամադրել աշխատակիցներին ցանցային հասանելիություն,դրանց դադարեցում;
- ՏՏ սարքավորումների տեխնիկական առաջադրանքների մշակում;
- Ապահովել ներքին ցանցի սպասարկման և անխափան աշխատանքի իրականացումը,
- Ապահովել համակարգիչների, տպիչ սարքերի, քարթրիջների անխափան աշխատանքը;
- Սահմանված գրաֆիկով կատարել տեխնիկայի հաշվառում և գույքագրում;
- Ապահովել անհրաժեշտ ծրագրերի սպասարկում և թարմացումներ;
- Կատարել հեռախոսային ցանցերի տեխնիկական սպասարկում, մոնտաժում;
- Կատարել ինտերնետ հասանելիության ապահովման ցանկացած տիպի աշխատանքների մոնտաժում և սպասարկում:
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 
- Բարձրագույն տեխնիկական/մասնագիտական կրթություն;
- ՏՏ ցանցային սարքերի և այլ տեխնիկական միջոցների պրոֆիլակտիկ ախտորոշման, վերականգնման և վերանորոգման աշխատանքների իրականացման հմտություն;
- Սերվերների օպերացիոն համակարգերի իմացություն;
- Մեծ կազմակերպություններում նվազագույնը 3 տարվա աշխատանքային փորձ;
- Ռուսաց լեզվի և անգլերենի բավարար իմացություն;
- Նոր տեխնոլոգիաների ներդրում և կիրառություն;
- Արագ կողմնորոշվելու ունակություն;
- Թիմում աշխատելու ունակություն;
- Windows Server,VLAN,DHCP,Open VPN,MS Office,SQL;
- Աշխատանքային փորձը պարտադիր է:
ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 
Ինքնակենսագրականներն ուղարկել **@******.*** էլեկտրոնային փոստին:
Հարցազրույցի կհրավիրվեն նախնական հավանության արժանացած թեկնածուները:
Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.
ԱՇԽԱՏԱՎԱՐՁ՝ 
Մրցակցային